Տարերքի դեմ` չարիքո՞վ


Անսպասելի ու նաև խիստ տարակուսելի մի նորություն է տպագրել ամերիկյան Tiny Creen Buble¬ն: - Ոնց որ թե ՆԱՍԱ¬ի և այլ կառույցների մասնագետները գտել են` ինչը կարող է հետ շրջել համընդհանուր ջերմացումը: Ինչպես պարզվում է` համատարած զարմանք հարուցելով` դրա համար ընդամենը միջուկային փոքրիկ պատերազմ է անհրաժեշտ,¬ գրել է լրատվամիջոցը` անթաքույց հեգնանքով: Սառը պատերազմի տարիներին, երբ մարդիկ Ռուսաստանի հետ լիամասշտաբ միջուկային բախումի վախ էին ապրում, գիտնականները քիչ ժամանակ չծախսեցին` մտորելու միջուկային պատերազմի հետևանքների մասին: Նրանց հատկապես հետաքրքրում էր, թե ինչ կանենք մենք (այսինքն` մեզանից նրանք, ովքեր միանգամից կտոր¬կտոր չեն լինի), երբ վրա հասնի «միջուկային ձմեռը»: Հիմա` ջերմաստիճանի համընդհանուր բարձրացման իրավիճակում, գիտնականներն ասում են, թե միջուկային փոքրիկ պատերազմը ներունակ է հովացնել Երկիրը: Փաստացի` նույնիսկ տարածաշրջանային միջուկային բախումը 2-3 տարով 2,25 աստիճան կնվազեցնի համաշխարհային ջերմաստիճանը, և դրանից նույնիսկ 10 տարի հետո ջերմաստիճանը 0,9 %¬ով ցածր կմնա իր նախկին չափից: Ինչպե՞ս կգործի այդ ծրագիրը: Փորձենք պատկերացնել, թե պայթեցրել ենք 100 ռումբ` 15.000 տոննա տրոտիլային համարժեքով: Այսինքն, Հիրոսիմայի վրա նետվածի նմանությամբ (դա համաշխարհային միջուկային զինանոցի ընդամենը 0,3 %¬ն է): Գիտնականների կանխատեսումներով` բոցավառումը երկրային մթնոլորտի ներքին շերտ կբարձրացնի շուրջ 5 միլիոն մետրական տոննա սև մուր: Համաձայն ՆԱՍԱ¬ի տարբերակի` այդ մուրը պետք է ներքաշի արեգակնային ջերմությունը և օդապարիկի պես ավելի վեր բարձրանա: Եվ ահա` երաժշտությո˜ւն, տո´ւշ` մթնոլորտի աննախադեպ փոփոխություն: Ճիշտ է, նաև որոշ դժվարություններ կլինեն. օրինակ` համաշխարհային գյուղատնտեսության կործանում ու դրանով պայմանավորված` սով, կամ ուլտրամանուշակա գույն ճառագայթներից օզոնային պաշտպանիշ շերտի խիստ բարակում` ապրողների համար համապատասխան ծանր խնդիրներով: Ամփոփենք. լավ նորությունն այն է, որ մենք կարող ենք հետ շրջել ջերմացումը, վատն այն է, որ ավելի հավանական է` այդ գործընթացում մենք կոչնչանանք: Պյուռոսյան հաղթանակի մասին լսե՞լ եք: Հենց դա է` որ կա: Շնորհակալություն, ՆԱՍԱ, բայց ավելի լավ է` մենք գլուխ հանենք առանց այդպիսի դեղատոմսերի: