Մենք` գնորդներս, խաբված ենք, կողոպտված ենք ու անարգված


Թերակշռումն այսօր վաճառքի կետերում ամենատարածված խախտումներից է£ Այն կրում է համատարած բնույթ և դարձել է գնագոյացման լուրջ գործոն, որն իր ակնհայտ բացասական ազդեցությունն է թողնում երկրում արդար տնտեսական մրցակցության ապահովման վրա. ահազանգում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ¬ն` անդրադառնալով ամանորյա սպառողական շուկայում թերակշռումների հիմնախնդրին£ Մինչ սպառողներիս իրավունքների պաշտպանությունն ստանձնած կազմակերպությունն ահազանգ է հնչեցնում և առաջարկում է խնդրի լուծման ուղիները, որոնք կամ կգտնվեն, կամ հը°ը, սպառողներս խաբվում ենք ամեն քայլափոխի` շուկայում, խանութում, փողոցում£ Խաբվում ենք, որովհետև «դիփ խափում ին»£ Իսկ քանի որ «դիփ խափում ին, դիփ խաբվում ին»£ Խաբվելուց պաշտպանվելու մեջ իրենց հմուտ ու հաջողակ համարողները հ/կ նախագահ Աբգար Եղոյանին լսելուց հետո անպայման կփոխեն կարծիքը իրենք իրենց մասին£ Իր կշեռքով (այսպես կոչված, բեզրենտով) շուկա գնացող մարդը` իր գնած ապրանքը դրանով կշռող գնորդը հավատացած է, որ քաշի մեջ իրեն չեն խաբել£ Սակայն դա նրան միայն թվում է£ Պարզվում է, դրանց գործածությունը Հայաստանում արգելված է£ Ո՞ր մեկս գիտեր այդ մասին£ Փոխարենը բոլորս գիտենք, որ առևտրականները թերակշռելու հազար ու մի հնարք գիտեն, սպառողները ոչ մի միջոց չունեն պաշտպանվելու£ Շատերի մեջ արմատավորված համոզում կա, որ էլեկտրոնային կշեռքով կշռված ապրանքի քաշը գրամ¬գրամ ստույգ է£ Էլեկտրոնային կշեռքներն, ի դեպ, ամբողջ աշխարհում փոխարինելու են եկել մեխանիկականին£ Մեզ մոտ ևս այս գործընթացը գնում է, սակայն մեզ` սպառողներիս այստեղ էլ հուսահատություն է սպասվում£ Հայ առևտրականի ճկուն միտքը այստեղ է գտել ելքը£ «Որոշակի դիմադրություն են փոխում, և իրականացված միջամտության արդյունքում 200-300 գրամ թերակշռում»,¬ պարզաբանում է Աբգար Եղոյանը£ Իսկ առևտրականները, օգտագործելով գնորդների վստահությունը էլեկտրոնային կշեռքների ստուգության նկատմամբ, փողոցներում անգամ գործածության մեջ են դրել դրանք£ Ա°յ, այդպես, թող հավատան ու հավատալով էլ խաբվեն£ Ստացվում է, որ սպառողի համար այլևս անիմաստ է մտածել սեփական շահերի պաշտպանության մասին, քանզի պաշտպանվելն անհնար է£ Սրան ավելացնենք կշռաքարերի անստուգությունը` որը փուչ, որը խարտած, և պատկերն ավելի պարզ կդառնա£ Ի՞նչ անել£ Տուգանել` ասում է սպառողների շահերի պաշտպանը£ Տուգանքը, որպես թերակշռելու համար սահմանված պատժամիջոց, այսօր էլ գործում է` 50-100.000 հազար դրամ£ Ա. Եղոյանը գտնում է, որ դա չափազանց փոքր տուգանք է թերակշռելուց ստացած եկամուտների համեմատ£ Ուրիշ բան, եթե տուգանքը, օրինակ, կրկնապատկվեր կամ եռապատկվեր£ Գործին մեծապես կօգներ նաև կշեռքների ամենամյա ստուգաչափումը£ Վատ չէր լինի վերականգնել ստուգիչ կշեռքները առևտրի սրահներում, ինչպես նախկինում էր, երբ գնորդն հնարավորություն ուներ ստուգել իր գնումների քաշը£ Թեև այս դեպքում էլ ստուգաչափման խնդիրը մնում է անհրաժեշտություն£ Ավելի մտահոգիչ է մեկ այլ խնդիր. ինչպես անել, որ ստուգաչափումն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր չպարունակի, որ խախտումները չշրջանցվեն ստվերում, և տուգանքաչափի բարձրացումը չնպաստի կոռուպցիային£ Դրա պատասխանը, ըստ Ա. Եղոյանի, նման հստակ ձևակերպումն է. «Տարեվերջին ում կշեռքը ստուգաչափված չլինի, նա պիտի տուգանվի»£ Պատժամիջոցը պետք է կիրառել համատարած£ Որպես իրական վիճակի հավելում` ասենք, որ Ազգային չափագիտության ինստիտուտի 2007 թվականի տվյալներով առևտրում օգտագործվող 25.000 կշեռքներից ստուգաչափվել են միայն 6000¬ը£ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է այս ամենի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել գերատեսչական մարմնին` Տնտեսական զարգացման և առևտրի նախարարություն£