Զինկոմիսարիատները` բանակ-հասարակություն կապի կարևորագույն օղակ


Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատներն իրենց գործունեությունը սկսել են դեռ անցած դարի քսանական թվականներին: 1920թ. դեկտեմբերին, Հայաստանի հեղափոխական կոմիտեի հրամանով, հանրապետության տարածքում ստեղծված զինվորական գործերի ժողովրդական կոմիսարիատի առաջին կոմիսար է նշանակվել Ավիս Նուրիջանյանր: Հետագայում նրան փոխարինել է ռազմական գործին քաջատեղյակ Ալեքսանդր Մյասնիկյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվել են էրիվանյան, Ղարաքիլիսայի, Լոռվա, Դիլիջանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի և Զանգեզուրի զինվորական կոմիսարիատները: 1922թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի ռազմական գործերի ժողովրդական կոմիսար նշանակվեց նախկին հայկական կամավորական գնդի, ապա «Երկաթյա դիվիզիայի» հրամանատար լեգենդար Գայը... Զինվորական կոմիսարիատների կազմավորման 85-ամյա տարելիցին նվիրված հանդիսությունը վերածվել էր իսկական տոնի, և տոնի խորհուրդը փոխանցել բոլոր ներկաներին: Հոբելյանի առիթով մի շարք զինվորականներ և վետերաններ պարգևատրվեցին Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Ծովակալ Իսակով մեդալներով, Պաշտպանության նախարարության պատվոգրերով: ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, շնորհավորելով համակարգում ներդրում ունեցած վետերաններին և զինկոմիսարիատի աշխատակից ներին, ընդգծեց. ...Բոլորիդ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատների կազմավորման 85-ամյակի կապակցությամբ: Ձեր համակարգին է վերապահված բանակ - հասարակություն կապի ամրապնդումը` հանուն Հայաստանի զինված ուժերի մշտական և որակական համալրման: Անհնար է չտեսնել ու չգնահատել այս բնագավառում այն ծավալուն համատեղ աշխատանքը, որ կատարվել ու կատարվում է զինվորականների, տեղական իշխանությունների, իրավապահների, կրթօջախների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համագործակցության շնորհիվ: 85 տարում հասարակարգ է փոխվել, անկախ պետականության հիմքերն ենք դրել: Եվ թեև փոխվել են կյանքի պայմաններն ու շատ պատկերացումներ, այդուհանդերձ, հանրության վերաբերմունքը զինկոմիսարիատի հանդեպ մնացել է նույնը: Եվ ուրախալի է, որ անցած տասնամյակների ընթացքում կուտակած կազմակերպչական-մոբիլիզացիոն աշխատանքի փորձն ու մեթոդները վերջին 15 տարում լավագույնս ծառայեցրել եք Ազգային բանակի ձևավորման, Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանության սուրբ գործին: Ծայրաստիճան ծանր էր իրավիճակը, երկիրը գտնվում էր չհայտարարված պատերազմի մեջ: Եվ այս ամենին դուք հասաք քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ: Ի վերջո, մենք հաղթահարեցինք այդ շրջանը, և զորակոչն այսօր անցնում է բնականոն հունով: Սա ձեր վաստակն է, շնորհակալություն բարեխիղճ ծառայության համար: ...Պետք է մշտապես ձեր տեսադաշտում լինի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության և ֆիզիկական պատրատության ապահովումը, նրանց` կրթօջախներից դեպի տեխնիկական հատուկ դպրոցներ ու ռազմական ուսումնական հաստատություններ անցնող ուղին: Այսօր վերափոխվել է երիտասարդի արժեքային համակարգը, առկա է աղանդների բացասական ազդեցությունը, սակայն համոզված եմ, որ այսուհետ էլ դուք ի զորու կլինեք հավուր պատշաճի արձագանքել զորակոչին խոչընդոտող երևույթներին: Ժամանակն է` լրջորեն զբաղվենք ոչ միայն տեխնիկական միջոցների ու պահեստայինների հաշվառմամբ, այլև, վարժական հավաքների միջոցով, վերջիններիս ռազմական գիտելիքների թարմացմամբ: Թող այս հոբելյանը նոր խթան հանդիսանա զինկոմիսարիատի ամբողջ համակարգի և շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար: ՀՀ գլխավոր զինկոմիսար, գեներալ-մայոր Կամո ՔՈՉՈՒՆՑԻ հավաստմամբ` Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը կարևոր խթան է հանդիսացել հասարակության և բանակ հարաբերությունների կայացման և ամրապնդման համար: *** Այսօր, երբ մեր պետությունր գտնվում է կայուն տնտեսական զարգացման փուլում, չափազանց կարևոր է որակապես նոր հիմքի վրա դնել բանակ-հասարակություն հարաբերությունները, որոնք շատ կարևոր են թե° մեկի, թե° մյուսի համար: Ուստի մենք քաջ գիտակցում ենք զինվորական կոմիսարիատների դերն ու նշանակությունը` այդ հարաբերություններր ամրացնելու և կայուն դիրքերում պահելու գործում, քանի որ մարտունակ, բարոյական բարձր չափանիշների վրա հենվող հասարակության վստահությունն ու հարգանքր վայելող բանակր մեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխիքն է: Այս հարցում իրենց հատուկ դերն ու նշանակությունն ունեն հանրակրթական ուսումնական հաստատությունները և պաշտպանամարզատեխնիկական հասարակական կազմակերպությունը, որոնք կարևոր խնդիրներ են լուծում նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման, հայրենասիրական ոգու բարձրացման և ՀՀ զինված ուժերի համար ռազմական մասնագետների պատրաստման և տեխնիկական ձևերի զարգացման ուղղությամբ: Այսօր, երբ սահուն անցում ենք կատարում Զինված ուժերի բարեփոխումների նոր փուլ, զինվորական կոմիսարիատներր շարունակելու են վերանայել զորահավաքի նախապատրաստման և անցկացման ձևերն ու մեթոդները` այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին, շարունակաբար բարձրացնելու ենք նախորոշված ռեսուրսների մասնագիտական պատրաստվածության մակարդակը թե° տեսական, թե° գործնական առումով, իրականացնելու ենք նպատակաուղղված նախորոշում և կուտակում պահեստազորում, առաջնային է դառնում Զինված ուժերի փուլային անցումը պայմանագրային զինվորական ծառայության, որի թեկնածուների րնտրության հարցում մենք շատ անելիքներ ունենք: Զինվորական կոմիսարիատների անձնակազմր, գիտակցելով Զինված ուժերում իր տեղն ու դերը, այսօր իր արժանի ավանդն է ներդնում բանակի համալրման և մեր հայրենիքի պաշտպանության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ 85-ամյա այս հոբելյանը Հանրապետության զինվորական կոմիսարիատների համար նոր խթան կհանդիսանա էլ ավելի վճռականությամբ, լիովին և անթերի կատարելու ՀՀ պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններն ու կարգադրությունները: Շնորհավորում եմ բոլորիս: