ՄԱՐԴԻԿ, ՏԱՐԻՆԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Էլեկտրոնային սիգարետներ Դրանք ծխողներին հնարավորությաուն են տալիս ստանալ նիկոտին` առանց օրգանիզմը քայքայող հետևանքների: Իհարկե, նույնը չես ասի գրպանի համար. 1 տուփի արժեքը մոտ 200 դոլար է: Օքլենդի (Նոր Զելանդիա) համալսարանի մասնագետների այս հայտնագործությունը, որը շուտով կփորձարկեն 18-ից բարձր տարիք ունեցող 50 կամավորները, արտաքնապես նման է կարճ ծխափողի (ՎցվՊՔՑցՍ) մեջ դրված սովորական գլանակի: «Ծխելու» ընթացքում այն տաքանում է, և գոլորշու տեսքով նիկոտինի որոշակի քանակ է մտնում ծխողի օրգանիզմ: Այն աշխատում է սովորական մարտկոցիկով և նիկոտինով լիցքավորված քարտրիջով, որոնց փոխելն օրական կարժենա շուրջ 2 դոլար: Էլեկտրոնային այս գլանակները կարելի է «ծխել» ամենուր. Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունն արդեն հաստատել է, որ դա չի խախտում հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը: Ի դեպ, այս նորույթը լավագույնս կօգնի ծխելը թողնել ցանկացողներին: