Չեխ լեգենդի ուշացած հարսանիքը


Հանրահայտ չեխ երգիչ Կարել Գոտտը վերջապես ամուսնացել է` 68 տարեկան հասակում: Նրա կյանքի պաշտոնական ուղեկցուհին երգչի երկար տարիների ընկերուհին է` Իվանա Մախաչկովան, ով օրինականացված իր ամուսնուց ջահել է 36 տարով: Նորապսակներն արդեն սպասում են իրենց երկրորդ զավակի ծնվելուն, իսկ առաջնեկը` Շառլոտան, ծնվել է 20 ամիս առաջ: Իհարկե, «Չեխիայի սոխակը» անժառանգ չի եղել. նա արտամուսնական երկու դուստր էլ ունի` Լյուցիան և Դոմինիկան: