ՔՍԱԿԸ ԴԱՏԱ՞ՐԿ Է


Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ¬ում ֆինանսական դժվարություններ են առաջացել, և առաջիկա ընտրություններում այս կուսակցությունը քարոզարշավ կազմակեր պելու համար զգալի դժվարություններ է ունենալու: ՀՅԴ ղեկավարները չեն հերքում ու իրենց լռելյայն կեցվածքով ըստ էության հաստատում են խնդրի առկայությունը: Կուսակցական քսակի դատարկ լինելու մասին թեև ուրիշ ոչինչ չի հաղորդվում, սակայն ճոխ քարոզարշավների սովոր Դաշնակությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում կդիմի սփյուռքի ընկերներին` ընտրությունների համար միջոցներ խնդրելով: