ՍԱՐՍԱՓՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ


Տավուշի մարզում այս տարի մարդիկ սկսել են սարսափով սպասել գարնան գալուն` համոզված, որ եղանակների տաքանալով` ակտիվանալու են նաև տարածաշրջանի մի քանի սողանքները: Նոյեմբերյանում տեղի ունեցած ողբերգությունից հետո տեղացիների աչքն, ինչպես ասում են, վախեցել է. Իջևան-Դիլիջան ճանապարհի Հովք գյուղի մոտակայքում գործող սողանքն ամեն գարնան ակտիվանում է, ու ամեն տարի հրաշքով են այդ ճանապարհի տվյալ հատվածով անցնողները փրկվում: Նմանատիպ մի սողանք էլ Իջևան¬Բերդ ճանապարհին է վերջերս առաջացել: Ամեն պահի բնական աղետի սպասող մարզաբնակները որոշել են հիմա էլ կուսակցություններին դիմել: Ինչպես ամեն ընտրությունից առաջ, հիմա էլ քաղուժերը մեկը մյուսի հետևից այցելելու են իրենց: Բնակիչները հավատացնում են, որ բոլորի առաջ էլ պայման են դնելու` ճանապարհների փլուզված հատվածներով զբաղվելու դեպքում միայն կտան իրենց քվեն: