ՀԱ՞ ՈՐ...


«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է իրեն պատկանող տարածքների մի մասը վաճառել: Ընկերության կայքում տեղադրված է վաճառքի ենթակա շինությունների ցանկը, որոնցից բջջային կապի օպերատորը նախատեսում է ազատվել: Պատճառաբանվում է, թե նշված տարածքներում հեռախոսակայաններ չկան, և շենքերի պահպանումն այլևս նպատակահար մար չէ: Չի բացառվում, որ «ԱրմենՏելին» պատկանող անշարժ գույքն ավելորդ է դարձել լարային հեռախոսակապ մատուցող նոր ընկերության ի հայտ գալուց հետո: «Բիլայնում» գործերի ոչ հաջող ընթացքն է հավաստում նաև այն իրողությունը, որ ընկերությունը պարբերաբար կրճատում է նաև աշխատակիցների թիվը: Հաճախակի փոփոխվող գրասենյակների մասին էլ նշվում է, թե «ԱրմենՏելը» պարբերաբար ավելի էժան տարածքներ է գտնում ու տեղափոխվում: Հետընթացը թերևս անհերքելի է, որքան էլ ընկերության գովազդները հակառակը փորձեն համոզել: Վատ աշխատա՞նքն է պատճառը