ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է


Ըստ որոշ տեղեկությունների, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «Մոնումենտում» սկսել է ռեստորանային շքեղ համալիրի շինարարությունը: Այդ համալիրը լինելու է թանկարժեքներից մեկը, ունենալու է նաև հյուրանոցային բաժանմունք, լողավազան: Արդեն իսկ ոմանք հաշվարկել են, որ այնտեղ ամենաթեթև նախաճաշը կարող է արժենալ 80-100 հազար դրամ.... Ղարաբաղի նախկին նախագահը թե ինչքա՞ն գումար է ծախսում իր նոր բիզնեսի համար` չգիտենք, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ոչ պակաս` քան 20 միլիոն դոլար... Մոտավորապես այդքան էլ Արկադի Ղուկասյանը պատրաստվում է ծախսել Ծաղկաձորում կառուցվելիք ամառանոցային համալիրի համար...