ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ


ԱԺՄ¬ն չնայած հավաստիացնում է, թե ուժերի լարմամբ է պայքարելու նոր խորհրդարան անցնելու համար, սակայն այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել¬չմաս նակցելու հարցը Վ. Մանուկյանի գլխավորած քաղուժում դեռևս հստակեցված չէ: Ամենայն հավանականությամբ` ամեն ինչ հունվարյան տոներից հետո վերջնականապես պարզ կդառնա: Կուսակցության վերնախավին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ առայժմ չի լուծվել քարոզարշավի համար ծախսվելիք միջոցների հարցը: Առանձնապես ոգևորված չեն նաև բոլոր այն փոքր կուսակցությունները, որոնք ժամանակին հեռացել էին ազգային ժողովրդավարներից և հիմա էլ խոստանում էին միավորվելով մասնակցել ընտրութ յուններին: Չի բացառվում, որ այս խնդիրների առկայությամբ` Վ. Մանուկյանի կուսակցությունն ընդհանրապես հրաժարվի խորհրդարանական մրցապայքարից: