Արի ամուսնանանք


Բրիտանական խոշորագույն ոսկերչական ընկերության կազմակերպած սոցհարցումներն ապացուցել են, որ կանայք այնքան էլ համբերատար չեն` սպասելու այն պահին, թե ե՞րբ տղամարդը ծնկաչոք կխնդրի իրենց ձեռքն ու սիրտը: Փոխարենը հենց իրենք են արտաբերում նվիրական խոսքերը` «արի ամուսնանանք»: John Greed Jewellery¬ի հարցումներին մասնակցած ավելի քան 1000 կանանց 20 %¬ն ինքն է պահանջել կամ առաջարկել` պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները: Իսկ 72 %¬ը պարզապես հարցրել է` «Դու պատրաստվո՞ւմ ես ինձ հետ ամուսնանալ» կամ` «Ե՞րբ ենք ամուսնանալու»: Տղամարդու սիրտն ու ձեռքը նվաճելու գործում ամենահամարձակը բիրմինհեմցի աղջիկներն են եղել. նրանց 38 %¬ն ուղղակի առաջարկություն է արել, 84 %¬ը` մշտապես հիշեցրել ամուսնանալու անհրաժեշտության մասին: Լիվերպուլցի կանայք ավելի համբերատար են եղել. ընդամենը նրանց 11 %¬ն է ինքնակամ ամուսնություն առաջարկել: Առժամանակ առաջ` Բրիտանիայում անցկացված մեկ հարցումով էլ պարզվել էր, որ անգլիացի տղամարդիկ իրենց սիրելի կանանց ոսկյա զարդեր նվիրում են միայն մտերմիկ հարաբերություններից մի քանի տարի հետո: