Հացադուլ` պոռնկուհիների համար


Ղրղզստանի յոթ գաղութներում կալանավորները հացադուլ են հայտարարել (տեղեկացրել է 24. kg գործակալությունը): Պատիժների իրականացման պետական ծառայության ներկայացուցիչ Ժոլդոշբեկ Բուսուրմանկուլովը հայտարարել է, թե դրա պատճառն առայժմ անհայտ է, որովհետև հացադուլավորները որևէ պահանջ չեն ներկայացրել. - Հավանաբար նրանք ցուցումների են սպասում` քրեական առաջնորդներից,¬ մասնավորեցրել է պաշտոնյան: Պատիժների իրականացման ծառայությունում ենթադրում են, որ բանտարկյալների բողոքը պայմանավորված է տեսակցության թույլտվության նոր սահմանափակումների հետ: - Օրենքով` դատապարտյալներն իրավունք ունեն տեսակցել հարազատների և այլ անձանց հետ: Սակայն «այլ անձանց» անվան տակ փակ հիմնարկներ էին բերվում պոռնկու հիներ,¬ ասել է Բուսուրմանկուլովը: Վերջերս մտցված սահմանափակումները հատկապես այդ «այլ անձանց» են վերաբերում: Ղրղզստանի բանտերում պատիժ կրողներն առաջին անգամ չէ, որ հացադուլի միջոցով են իրենց բողոքն արտահայտում: Վերջին անգամ զանգվածաբար նրանք սննդից հրաժարվել էին այս տարվա մարտին` ընդվզելով կալանավայրի ծանր պայմաններից: Ու որքան էլ դա ապարդյուն եղավ, նրանք հիմա նորից դիմել են ծայրահեղ այդ միջոցին: