Խնամակալ շունը


Ուդմուրտիայի նախագահ Ալ. Վոլկովն անձամբ է գնացել տեսնելու ձագասեր այդ շան «որդեգիր» վագրիկներին: Կենդանաբանական այգու բենգալյան Մեգի վագրը հրաժարվել է կերակրել իր նորածին ձագուկներին: Աշխատակիցները ստիպված են եղել ստնտու որոնել: Այգու բակապահ շունը հենց սկզբից հարազատ լակոտների պես սիրել է վագրիկներին ու մինչ օրս կերակրում, գուգուրում է նրանց: Մայրը նրանց ընդհանրապես չի տեսնում: Նա շարունակում է ապրել այնպես` ասես ձագեր չունի: Բայց մենք մտածում ենք, որ ի վերջո նրա վարքագիծը կփոխվի,¬ հույս է հայտնել գազանանոցի աշխատակցուհին: Երկրի նախագահը տեսնելով խնամակալ շուն¬մայրիկի հոգատարությունը, շնորհակալություն է հայտնել չորքոտանուն, իսկ նրա որդեգիրներին մաղթել է, որ մեծանան առողջ և ուրախ (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը):