Ուրախացեք, սրճասերներ


Հետաքրքիր հետազոտություն է կատարել Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ֆենջու Սոնգը: 20 տարի շարունակ ուսումնասիրելով 113 հազար կանանց ու տղամարդկանց տվյալները, ուղղակի կապ է հայտնաբերել սուրճ օգտագործելու և մաշկի քաղցկեղի հիվանդության միջև: Ինչպես հաղորդել է Kedem¬ը` պրոֆեսորը պարզաբանել է, որ նրանք, ովքեր նախընտրում են սուրճը, նրանց մաշկի վրա ծայրահեղ հազվադեպ է հայտնվում բազալային այն շերտը, որը բարորակ կամ չարորակ ուռուցքների նախանշանը կարելի է համարել: Մասնավորապես, օրական 3 գավաթ սուրճ խմելիս` մաշկի քաղցկեղի հավանականությունը կանանց դեպքում նվազում է 20, տղամարդկանց մոտ` 9 տոկոսով: