Հա՞ որ...


ՀԱՋՈՐԴ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը վերջապես խորհրդարանի հավանությանն արժանացավ£ «Բյուջե-2010»¬ի կնքահայրերը կարող են հանգիստ շունչ քաշել£ Իսկ քվեարկությունից հետո նրանք հավանաբար արդեն ձերբազատվել են մտահոգ խորհրդատուի կեցվածքից` համարելով, թե ընթացիկ տարին ամփոփող իրենց կարևորագույն առաքելությունը պատվով ու փառքով իրագործել են£ Ամանորը նաև (միգուցե հայրենի երեսփոխանների կարծիքով` հատկապես) պատգամավորների համար է, և Ազգային ժողովում վաղուց են հասկացել, որ իրենց քվեարկած փաստաթուղթն իրականություն դարձնելն արդեն գործադիրի խնդիրն է£ Նախորդ տարի էլ նույն ջերմեռանդությամբ երկնիշ թվով արտահայտվելուն շատ մոտ տնտեսական աճ կանխատեսող նախագիծը խորհրդարանը նույն «ոգևորությամբ» քննարկեց… Ակնհայտ էր, որ տարվա վերջին աշխատանքային գլխացավանքից հնարավորինս շուտ ձերբազատվելու ցանկությունը մեծ էր£ Բայց կյանքը ցույց տվեց, որ ընթացիկ տարին առավելապես ֆինանսատնտեսական վայրիվերումներով նշանավորվեց£ Ու եթե երկիրը պատուհասած մեծամեծ փորձությունները հավանաբար նաև պատգամավորներին են շրջանցել, երևի թե չարժե սեփական բարեկեցության անսասանությամբ առաջնորդվելով` անտարբեր վերաբերվել նաև երկրի ու նրա բնակիչների ապագային ընդհանրապես£ Թվում էր, թե նոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներն էապես տարբերվելու են նախորդներից… Իսկ բազմակարծություն կամ ավելի ճիշտ նման տպավորություն Ազգային ժողովին, իր կամքից անկախ, հաջողվեց ապահովել. երբ ընդդիմադիր երկու խմբակցություն ների պատգամավորները որոշեցին ու դեմ քվեարկեցին «Բյուջե-2010»¬ին£ Այլապես քիչ էր մնում` նախագիծը միաձայն ընդունվեր£ ՄԻՆՉ կընդունվեր նոր բյուջեն, Ազգային ժողովում ուրիշ հետաքրքիր զարգացումներ էլ են տեղի ունեցել£ Պատգամավորներից մեկի հարցը, թե անցնող տարում ինչ առաջընթաց է արձանագրվել գերակա հռչակված մի խնդրի` ստվերի դեմ պայքարի ուղղությամբ, երկար «ծամծմվել», բայց այդպես էլ պատասխանի չի արժանացել£ Եվ մինչ հարցի վերաբերյալ մոտավոր-հավանական թվեր են ներկայացվում, իր հերթին ոչ պակաս անցանկալի (թեև`ոչ անսպասելի) ամփոփմամբ հանդես եկավ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Ալավերդյանը£ Այսպես, պարզվում է, որ ստվերի դեմ պայքարի ամենահուսալի միջոցներից մեկը համարվող ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսների տրամադրման ժամանակավոր դադարեցումից հետո զգալիորեն «նվազել» է առևտրաշրջանառությունը£ Իսկ մինչ այդ, ըստ ՊԵԿ տվյալների, 5,7 միլիարդ դրամով պետությանը վճարվող հարկերն են ավելացել, 80 միլարդով` շրջանառության ծավալները£ Կարելի է կարծել, որ նման պատկառազդու թվերը հայրենի հարկահավաքներին ժամանակին համապատասխան եզրակացությունների կմղեն£ Առավել ևս` ըստ նախնական կանխատեսումների` առաջիկայում նույնպես մեր տնտեսությանը փայլուն ժամանակներ չեն սպասվում£ ԻՐՈՔ, կյանքի պայմանների լավագույն ցուցիչներից մեկն էլ անշարժ գույքի գներն են համարվում£ Իսկ ընթացիկ տարին ամփոփելով` այս ոլորտի մասնագետներն արձանագրում են, թե այստեղ գնանկումը 25-30 տոկոս է կազմել£ Հավելվում է նաև, որ հաջորդ տարի նույնպես արդեն նվազած գները էլի շուրջ 10 տոկոսով իջնելու են£ Այստեղ, իհարկե, կարևոր նշանակություն ունի այդպես էլ անփոփոխ մնացած բանկային զգուշավոր քաղաքականությունը` հիփոթեքային վարկեր տրամադրելու հարցում£ Սակայն թվերն ինքնին հաստատում են, որ ճգնաժամն աշխարհում ու Հայաստանում հաջորդ տարի նույնպես մի փոքր մեղմված ընթացքով շարունակվելու է£