lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Փոփոխվող աշխարհի մարտահրավերը Երբ գերտերությունները «մոդեռնիզացվում» են, մեր իշխանությունները պետք է զգույշ լինեն, որ հանկարծ Հայաստանը չդարձնեն «ֆոտոմոդել»£ «Մի սպանեք մեզ ապրեցնող տեսլականը» Ըստ վերլուծաբանների, եթե հայ¬թուրքական հարաբերություններին վերաբերող արձանագրությունները վավերացվեն, ՀՀ ազգայնական կուսակցությունները կհայտնվեն «լքված հեքիաթների կիրճում»£ Որոշիչը դոզան է Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է` թուրքերի հետ համագործակցելը նույնն է` ինչ օձի թույնը. այն կարող է և° բուժել, և սպանել` նայած ինչ «դոզա» ես օգտագործում£ Կտուժեն թերսնվածները Գեղամյանը հրատարակեց իր բանավոր ելույթների գիրքը, բայց լավ կլիներ` նա չթարգեր քննադատական պրակտիկան, որ մեր ժողովրդի չքավոր խավը տեղյակ լիներ, թե օրական քանի կիլոկալորիա է իրեն պակասում£ Մեր օրերում անծակ գրպաններ չկան Եթե Մեդվեդևը Ադրբեջանի հետ սիրախաղ է սկսել` մտածելով, որ Հայաստանը միևնույն է իր գրպանում է, ապա թող չմոռանա ԱՄՆ-ի և Եվրամիության մասին. նրանք հիանալի «գրպանահատներ» են£ Դրան գումարած` ՀՀ-ն այսօրվա դրությամբ տիրապետում է «գրպանից» դուրս գալու 100¬ից ավելի ազնիվ միջոցների£ Հին խոսքի նորացված տարբերակը Եթե ճգնաժամը չոքել է բկիդ, մի անհանգստանա, այս օրերին լայն բուկը անիմաստ շռայլություն է£ «Հասնենք Սասուն, մտնենք` Վան» ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, եթե Ալիևը պատերազմ սկսի, հայկական բանակը կհասնի Գանձակ, կմտնի Բաքու£ Օբաման` Էրդողանին «Ոսկե հորթը» ֆիլմի մոտիվներով ¬ Ես քեզնից պահանջում եմ այն, ինչ ցանկանում է իմ նավթային գործընկեր Ալիևն իմ պայմանական «դաշնակից» Մեդվեդևից£ Նա նրանից «սեր» է հայցում£ Ինչպես ընդունված է գագաթները հաղթահարելիս Եթե մեր ճգնաժամի պիկը հաղթահարվել է, ապա «այնտեղ» պետք է ծածանվի Հայոց եռագույնը£ «Հալեպում ես ծնվել, պաշտպանի°ր հայ դատը» ՀՅԴ¬ն Լ. Տեր¬Պետրոսյանին հիշեցնում է, որ «մի շուն տաճիկը» արտասանվել է Հալեպում£ Փակ սահմանի կողմնակիցները` բաց սահմանի պաշտպաններին Սևակի խոսքերով Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի ես վախենում եմ, շատ եմ վախենում բյուրավոր ու սուտ «հավատողներից»£ Դե ոնց ասես, որ նման չեն Ալիևի այցը Մոսկվա և ջերմ ընդունելությունը Ռուսաստանի նախագահի կողմից, ևս մեկ անգամ հիշեցրեց հայտնի համեմատությունը քաղաքականության և աշխարհի ամենահին մասնագիտության նմանության մասին£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ