Թեհրանը հիշեցրել է կորած ֆիզիկոս-միջուկագետի մասին


Արտգործնախարար Մանուշեր Մոթաքին վերստին մեղադրել է Միացյալ Նահանգներին` Իրանի քաղաքացի Շահրամ Ամիրիի առևանգման համար (տեղեկացրել է Agence France-Press¬ը)£ Դրանից առաջ ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը հայտարարել էր, որ Էռ-Ռիյադն Ամիրիին հանձնել է Վաշինգտոնին£ Նա նաև ընդգծել է, որ Իսլամական հանրապետության այդ կորած քաղաքացին միջուկային ֆիզիկայի բնագավառի գիտնական է£ Մոթաքին հաղորդել է, որ իրանական կողմի հավաքած ապացույցները վկայում են, որ ԱՄՆ¬ի իշխանությունները մասնակից են գիտնականի անհետանալու գործին£ - Ամերիկացիներն առևանգել են նրան£ Հետևաբար մենք սպասում ենք, որ ամերիկյան կառավարությունը կվերադարձնի նրան,¬ հավաստել է իրանցի գլխավոր դիվանագետը£ Նա հստակեցրել է, որ Ամիրին անհետացել է 2009 թ. հունիսին, Սաուդյան Արաբիայի տարածքում` մուսուլմանների համար սուրբ վայրեր ուխտագնացության ժամանակ£ Մոթաքիի կարծիքով` Սաուդյան Արաբիայի կառավարությունը նույնպես պետք է պատասխանատվություն կրի միջադեպի համար£ Ամերիկայի պետդեպարտամենտի ներկայացուցիչը վերջերս հայտարարել էր, որ երկրի իշխանություններն այդ մարդու մասին ոչինչ չգիտեն£ Սակայն Իրանում կարևորում են մի իրողություն. Ամիրին անհետացել է ուրանի հարստացման 2¬րդ գործարանը Կոմում կառուցելու նախաձեռնության մասին տեղեկատվությունը հրապարակելուց մի քանի ամիս առաջ£ Միջազգային մամուլում ենթադրություն է հայտնվել, որ Ամիրին հավանաբար, ոչ թե առևանգվել, այլ անցել է ամերիկացիների կողմը, որից առժամանակ անց Իրանը ստիպված էր խոստովանել միջուկային իր նոր ծրագիրը£