Կարոտախտ և սիբիրախտ փոխադարձ կապ


Թերևս ԽՍՀՄ օրոք տասնյակ հազարավոր հայեր աքսորվել են Սիբիր, սակայն շատերի մոտ դա էլ չի մեղմել խորհրդային համակարգի նկատմամբ կարոտախտը: Այն ժամանակներից մինչ այսօր հազարավոր հայեր մեկնում են Սիբիր «գործ դնելու» ակնկալիքով: Թերևս սա կարոտախտի մնացուկ է: Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ սիբիրախտը ներխուժել և չոքել է մեր կովերի գոմերի դռանը: Հետադարձ կապ է պարզապես:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ