Լեսբուհին գեյից ալիմենտ է պահանջում


Որքան ուզում ես` խորշիր դրանիցից, փորձիր մոռանալ նրանց գոյությունը, միևնույն է` դրանք իրենց մոռացնել չեն տալիս: Ընդ որում` ամեն անգամ այլասերումի մի նոր դրսևորմամբ: Բրիտանական Էսեքս կոմսության մի համասեռամոլ խղճահարվել է իր նման «ոչ ավանդականուհու» և օգնել է, որ սա մայրանա: Եվ այդ «բարի գործի» համար «բարեգործից» այսօր պահանջվում է 9 հազար ֆունտ ստեռլինգ (13 հազար դոլար)` որպես ալիմենտ (տեղեկացրել է Daily Mail-ը): 37-ամյա Մարկ Լանգրիջը, ով նաև հաշվապահ է, ոչ մի կերպ չի կարողանում հավատալ կատարվածին: Գարշելի է` մեջբերել նրա պատմածը, որն ինքը «օգնություն» է անվանում: 13 տարի առաջ իր սիրեկանի հետ Մարկը որոշել է երջանկացնել լեսբիանուհի զույգին` «օգնելով», որ նրանք երեխա ունենան: 1998-ին ծնվել է այլասերության այդ պտուղը, որի ծննդյան վկայականում հայրանուն չի նշվել: Հետո լեսբիանուհի մայրը համասեռամոլ ընկերոջից նորից է նրա սպերման խնդրել` 2-րդ դուստրն աշխարհ բերելով: Առժամանակ անց այդ կինը բաժանվել է իր սիրուհուց, և վերջինս հրաժարվել է նյութապես օգնել իր «կնոջն» ու «իրենց» զավակներին: Առանց զուգընկերուհի մնացած «մայրիկն» էլ որոշել է ապրուստի միջոցներ կորզել սպերմայի տիրոջից: Եվ Լանգրիջը երեխաներին խնամելու միջոցներ բռնագանձող գործակալությունից ծանուցագիր է ստացել, որով պարտավորեցնում էին ամեն շաբաթ 26-ական ֆունտ վճարել` իր կենսաբանական դուստրերին: - Ես ինձ պետության կողմից շանտաժի զոհ եմ համարում: Դա բարի կամքի արարք էր, իսկ հիմա ինձ ստիպում են վճարել դրա համար,- գանգատվել է համասեռամոլը: Իսկապես` սրանցից պրծում չունի՞ մարդկությունը: Դրանց մասին գրելն իսկ մեղք է. պարզապես դրանց եղկելի արարքներին երբեմն անդրադառնալով, փորձում ենք զգոնացնել անփորձ պատանիներին, որ չգայթակղվեն, և նրանց ծնողներին, որ իրենց զավակներին հեռու պահեն դրանց նմանների որոգայթներից: