ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է


«Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն աննկարագրելիորեն հիասթափվել է Սյունիքում կազմակերպած հանդիպում ներից` հայտարարելով, թե դրանց սակավամարդությունից ինքը զարմացած և հուսալքված է: Ավելին, Րաֆֆին ստիպված է եղել եզրակացնել, թե չարժե տեղի ունեցածը նախընտրական շրջանի հետ կապել, և Սյունիք կատարած այցը սոսկ կուսակցական միջոցառումների շարքին է պետք դասել: Այսուհանդերձ, նախկին արտգործնախարարը որոշել է մարզային այցելությունները միայն տարեսկզբից վերսկսել` հույսով, որ նախընտրական շրջանի քաղաքական ակտիվութ յունը կմեծացնի նաև հետաքրքրությունը «Ժառանգության» հանդեպ` վերացնելով ներկայիս հանրային անտարբերությունը: