Հա՞ որ...


ՀԴՄ կտրոնների խաղարկության գործող կարգում փոփոխություններ կատարելուց հետո, Պետեկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել` կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային ու սպասարկման նշաններ տեղադրելու: Այլ կերպ ասած` տարեսկզբից կտրոնների տեսքը փոխվելու է, և ներկայում առկա տվյալներից բացի, դրանք տարբեր ընկերությունների գովազդներ ու տարբեր ծառայությունների առաջարկներ են պարունակելու: ՊԵԿ¬ը հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանել, սակայն հարկայինին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` բացի մի քանի հայտնի և խոշոր ընկերություններից, կտրոնների դարձերեսներին իրենց գովազդները տեսնել ցանկացող այլ տնտեսվարողներ հազիվ թե գտնվեն: Ֆինանսների պակասը շատերին հնարավորություն չի տա` այս կերպ հարկայինի հետ հարաբերությունները բարելավելու և օգտվելու աշխարհում ընդունված գովազդի այս յուրատեսակ առաջարկից: Հարկայինն էլ որոշել է ընթացիկ ամսվա երրորդ տասնօրյակում` հայտերն ամփոփելուց հետո, բացատրական աշխատանք սկսել մի շարք տնտեսվարողների հետ` հունվարի 1¬ից առանց գովազդի որևէ կտրոն շրջանառության մեջ չթողնելու ակնկալիքով: Գոնե գովազդի հասույթից կտրոն կուտակող քաղաքացիներին բոնուսային խրախուսանք կհատկացվի՞: Այլապես` չենք շահի մենք, չի շահի պետությունը