ԲՀԿ-Ն չին տուժի


Մեր տեղեկություններով, վերջին օրերին «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ամեն ինչ անում է, որպեսզի արժանանա «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսությանը: Նկատելով, որ իր կուսակցությունն առաջիկա ընտրություններին կարող է տապալվել` Ստյոպա Սաֆարյանը հավանաբար փորձում է միանալ Ծառուկյանի կուսակցությանն ու տեղ գրավել համամասնական ցուցակներում: Ինչպես տեղեկացանք, ԲՀԿ-ին միանալու մտադրությունները Սաֆարյանի անձնական նախաձեռնութ յունը չէ. Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունում քննարկվել է այս տարբերակը և հավանության արժանացել: Եթե անկեղծ լինենք` ապա ԲՀԿ¬ն կշահի այսպիսի պատգամավոր ունենալով: