ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՀԱՐԲԱԾ Է ԵՂԵԼ


Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի դարձած դատավոր Սամվել Ուզունյանի որդին, ով նույնպես աշխատում է իրավապահ մարմիններում, երկու օր առաջ իր վարած ավտոմեքե նայով դուրս է եկել երթևեկելի մասից և բախվելով սյանը` ծանր վիրավորվել: Ըստ նախնական տվյալների, դատավորի որդին ավտոմեքենան վարել է հարբած վիճակում, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Վթարվածի հարբած լինելու մասին փաստեր չեն հրապարակվում, սակայն մեր աղբյուրների պնդմամբ` հանձնարարվել է հանգամանորեն ուսումնասիրել կատարվածը և հանրությանն իրազեկել ճշմարտությունը... Ասում են, որ դատավորն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի նախաքննությունը շրջանցի հարբած լինելու համգամանքը և զարգացնի մեքենայի անսարքության մասին վարկածը: