ԱԼԻԵՎԸ` ՉԸՆՏՐՎԱԾ ՄԻԱՊԵՏ


Արևմտյան մամուլն արդեն սկսել է սուր քննադատության ենթարկել այն բոլոր գործիչներին, ովքեր ջերմ հարաբերություններ են հաստատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հատկապես քննադատության սլաքներն ուղղված են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին, ով մեծ հոնորարներ ստանալով` գովերգում է այս երկու նախագահներին: - Նախկին խորհրդային պետություն հանդիսացող Ղազախստանում տարիներ շարունակ ավտորիտար վարչակարգ է իշխում: Բոլոր ընտրությունները կեղծվում են, իսկ Նուրսուլ թան Նազարբաևի դեմ հանդես եկող ընդդիմադիրները` լռեցվում: Թոնի Բլերն էլ ջանում է «մաքրել» Նազարբաևի` աշխարհում ձևավորված վայրենու իմիջը: Անցյալ տարի Բլերը Բաքու կատարած այցի շրջանակներում մետաղամշակման գործարանում ունեցած 20 րոպեանոց ելույթի համար, որտեղ ճոխ խոսքեր էր շռայլել Ալիևների հասցեին, ստացել էր 90 հազար եվրո հոնորար: Վերոնշյալ գործարանի տնօրենն էլ Ադրբեջանի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևն էր,- գրել է The Strange Telescopes թերթը: Ըստ լրատվամիջոցի` Իլհամ Ալիևը համարվում է «չընտրված միապետ», ով կեղծիքով է զավթել Ադրբեջանի նախագահի պաշտոնը: