Կարմիր մոլորակ` նոյեմբերի 25¬ին


Նոր մարսագնացի այս թռիչքի մասին անցյալ շաբաթ հայտարարել է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գերատեսչությունը: Եթե հանկարծ անակնկալ խոչընդոտներ ծագեն, ապա թռիչքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբերի 18¬ը: Ավելի ուշ անկարելի է, կամ հարկ կլինի սպասել ևս 2 տարի: Այսպես կոչվող` մեկնարկի համար աստղագիտական պատուհանը բացվում է յուրաքանչյուր 26 ամիսը մեկ անգամ: Այդ ժամանակ է միայն Մարսի և Երկրի դասավորությունը բարենպաստ` միմյանց նկատմամբ: Ենթադրվում է, որ «Կյուրիօսիտի» (թարգմանաբար` «Իմացասիրություն» կամ «Հետաքրքրասիրություն») անվանումը ստացած մարսագնացը Գեյլի խառնարանում վայրէջք կկատարի 2012 թ. օգոստոսին: Սարքն այնտեղ կշրջագայի մարսային 1 տարի, որը հավասարաչափ է երկրային 2 տարուն և այդ ընթացքում կհաղթահարի շուրջ 20 կիլոմետր: 6 անիվանի գիտական լաբորատորիան «Ֆոլկսվագենի» չափերի է` 2,8 մ երկարությամբ և 900 կգ քաշով: Այն ավելի քան 5 անգամ ծանր է ՆԱՍԱ¬ի` Կարմիր մոլորակի (Մարսի) մակերես նետված ցանկացած սարքից: «Կյուրիօսիտի»¬ին խնդիր է հետապնդում երբևէ այնտեղ գոյություն ունեցած կյանքի հետքեր հայտնաբերել: Իրականացվող այս ծրագրի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը): Մակեդոնացու գերեզմանը և Կտակարանի տապանը Հունական Թասոս կղզում ուսումնասիրություններ կատարող հնէաբանների խումբը, ենթադրվում է, որ հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանատեղին, ինչպես նաև Կտակարանի տապանը: Կցկտուր այս լրատվությունն, իհարկե, չի մանրամասնում, թե ի՞նչ «կտակարանային տապանի» մասին է խոսքը: Միայն թեական «ենթադրվում» է արտահայտությունը թերևս հուշում է, որ ինչ¬որ բան այն չէ. այլապես գոնե հնէաբաններն իրավունք չունեն առանց հիմնավորումների` ենթադրություններ տարածել ու դա «անսպասելի արդյունք» համարել: Հետազոտողնե՞րն են անհամբեր, թե՞ նրանց պատվիրատուները: Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացրել են «Ինտերֆաքս»¬ին` հնագետները վստահ են, որ լեգենդար ցարի գերեզմանատեղին և հուդայական սրբավայրը գտնվում են հենց հունական այս կղզում: