1,3 տոննա պանիր` 5 ժամում


Ալթայի երկրամասի բնակիչների սահմանած համաշխարհային այս նոր ռեկորդը պաշտոնապես կգրանցվի Ռուսաստանի ռեկորդների գրքում: - «Պանրի տոնին» զանգվածային պանրակերության ժամանակ համտեսվել է ավելի քան 1300 կիլոգրամ պանիր: Դրան մասնակցել են շուրջ 5 հազար պանրասերներ, ովքեր հինգ ժամի ընթացքում փորձել են ալթայցի պանրագործների արտադրանքը,¬ ասել է մրցույթի կազմակերպիչներից մեկը: Սա ալթայցի պանրագործների երրորդ ռեկորդն է: 2007 թ. պանրի առաջին տոնին նրանք ներկայացրել էին ամենամեծ պանրագլուխը` 721 կգ կշռով և հյուսել էին ամենաերկար պանրահյուսը` 16,61 մետր: Այդ նվաճումները ևս գրանցված են ՌԴ ռեկորդների գրքում