Ծեծել են վարչապետի որդուն Եվ այն էլ` քաղաքային հրապարակում


Միջադեպը տեղի է ունեցել Ստոկհոլմում, ծեծվողն էլ Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի 16-ամյա որդին է: Ոստիկանները ձերբակալել են երկու կասկածյալի և հետաքննություն սկսել (հաղորդել են տեղի լրատվամիջոցները): Ծեծկռտուքով ավարտված երեկույթը, որը շարունակվել է քաղաքի գիշերային կյանքի կենտրոն համարվող Ստուրեպլան հրապարակում: Այստեղ նրան հետամուտ իր երկու հասակակիցներից մեկը հարվածել է տղայի գլխին: Նա ուշակորույս ընկել է գետին: Հարձակվողները շարունակել են ծեծել նրան` մինչև մոտակա բարի պահակի հայտնվելը: Գիտակցության գալուց հետո տղան մի կերպ հասել է բար, որտեղ եղել է եղբայրը, ով էլ ոստիկաններ է կանչել: Սա առաջին դեպքը չէ, որ վարչապետի որդուն ծեծի են ենթարկում: