Կարող էր վերածվել ըմբշամարտի ռինգի


Վիկտոր Դալլաքյան և Ռաֆիկ Պետրոսյան հակամարտությունը կարող էր վերածվել ամենաիսկական ըմբշամարտի, եթե չմիջամտեին պատգամավորներ Կարեն Կարապետյանը, Արմեն Աշոտյանը և Հովհաննես Մարգարյանը: Երբ Վիկտոր Դալլաքյանը նկարված համարեց բյուջեի թվերը, Ռաֆիկ Պետրոսյանի առաջարկությունը դուր չեկավ նրան, և նա իր նախկին դասախոսին «մեծարեց» ապուշ որակումով: Նախկին դասախոսն էլ չվարանեց ամենափողոցային հայհոյանքներով պատասխանել իր նախկին ուսանողին... Իսկ Ազգային ժողովի դարպասներից դուրս ժողովուրդը (Կոզեռնի, Արամի և Բուզանդի փողոցի բնակիչները) սպասում էր իր ընտրյալների ազգօգուտ աշխատանքին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ