Վերելքն ակնհայտ է...


Մեր մարզական հաջողությունները համալրվեցին ևս մեկով: Շուտով նաև Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկար ընդմիջումից հետո դուրս կգա միջազգային ասպարեզ` Բ խմբում մասնակցելով Եվրոպական չեմպիոնատին: Իսկ ապագայում այս մարզաձևում լավ պատրաստվածությամբ մարզիկներ կլինեն, որի մասին է վկայում Մերձմոսկովյան մարզում մրցույթում մեր պատանիների թիմի հաղթանակը: Հայաստանում բասկետբոլի վերելքին աջակցելու և այս մարզաձևին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները տվեցին Ազգային օլիմպիական կոմիտեի` ի դեմս Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հրավերով Հայաստան այցելած Եվրոպայի` բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Գեորգուս Վասիլա Կոպուլոսը, և ՖԻԲԱ-ի Եվրոպայի նախագահ Կոստա Իլիևը: Ի դեպ, նրանք երկուսն էլ հայերի և իրենց (հույն և բուլղար) ժողովուրդների ճակատագրերի միջև նմանությունն ընդգծեցին, որն էլ, ըստ նրանց, պայմանավորում է իրենց բարեկամական կապերի ամրությունը: Նրանք մեծապես հավատում են, որ Հայաստանում բասկետբոլը շուտով կզարգանա, որովհետև դրա համար կան հիմք հանդիսացող ավանդույթներ: ՖԻԲԱ-ի նախագահ Կոստա Իլիևը առանձնակի սիրով հիշեց Բուլղարիայում մեծ ճանաչում վայելող, բասկետբոլի մրցություննե րում արդար դատավորի համբավ վայելող մեր ազգակցին` Արտեմի Արաբաջյանին: Հուսանք, որ մեր հավաքականը խաղերին ոչ միայն կմասնակցի Բ խմբի կազմում, այլև կավելացնի հաղթանակների թիվը Հայաստանի մարզական տարեգրքում:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ