ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ՞ ՉԵ°Ն ՈՒԶՈՒՄ


Այս քաղաքական աշունն ավելի շատ քաղաքականության աշնանամուտի է նման` երբ ակտիվ սպասումներին փոխարինած ամառային մարող ջերմությունն անխուսափե լիորեն ձմեռային սառնության է վերափոխվելու£ Եվ իրոք, ներքաղաքական կյանքում որևէ տեսանելի զարգացում դժվար է նկատել. մերթընդմերթ, ինչպես տարվա մյուս եղանակներին, քաղուժերը հայտարարում են առաջիկա ընտրություններին ակտիվորեն նախապատրաստվելու մասին£ ՀԱԿ¬ը հանրահավաքի է հրավիրում (որն ամենայն հավանականությամբ ամենահերթականներից մեկն է լինելու), խորհրդարանը նոր նստաշրջան է սկսելու, ու այստեղ էլ ամենա-նշանակալին Ազգային ժողովի նորոգված շենքի հանդիսավորությամբ նորամուտն է լինելու£ Կարճ ասած` քաղաքական առումով միապաղաղությունը խոստանում է տևական դառնալ£ Եվ «սենսացիան» հայտնվում է բոլորովին այլ տեղից ու մի քիչ էլ անսպասելիորեն£ Մինչ Հովիկ Աբրահամյանը օր է հաշվում` պատրաստվելով խորհրդարանի նորոգված շենքի բացմանը, հարկայինն է վերջինիս բիզնեսների դեմ գրոհ ձեռնարկում ու... կես ճանապարհից հետ կանգնում£ Ասում են, թե «գրոհի» ղեկավար նշանակված աշխատակցի համարձակությունը չի հերիքել, և վերջինս նախընտրել է աշխատանքից ազատվելու դիմում գրել£ Բոլոր դեպքերում հաճելի, առավել ևս ուրախացնող նորություն չէ£ Մանավանդ, որ Հ. Աբրահամյանին միշտ են «հենց այնպես» ստուգում£ Նա իհարկե շտապել է հերքել տեղի ունեցածը, բայց, այնուամենայնիվ, անհասկանալի թողնելով, թե հատկապես ինչը` բիզնեսների առկայությո՞ւնը, դրանք ստուգելու նախաձեռնությո՞ւնը, թե՞ հարկայինի աշխատակցի հարկադրյալ «հրաժարականը»£ Ու հակառակ անորոշությանը (՞), միևնույն է, ընդգծվում է, որ բիզնեսի առկայությանը կամ, ավելի ճիշտ, բացահայտմանը մեր պաշտոնյաներն աստիճանաբար ավելի հանգիստ են նայում և այն քաղաքականությունից տարանջատելու հնացող առաջարկներին նրանք արդեն ուշադրություն էլ չեն դարձնում£ Գործարար¬քաղգործիչների հնարավոր¬հավանական չարաշահումները նույնպես նրանց հիմա ավելի քիչ է անհանգստացնում, քանի որ դրանց առկայությունը թերևս արդեն անհերքելի է£ Բայց մի՞թե հարկայինի աշխատակիցն ի սկզբանե համոզված է եղել, որ խոսնակի ձեռնարկություններում անցանկալի չարաշահումներ կան և նախընտրել է աշխատանքից հրաժարվել£ Այլ հարց է, որ ամեն մի գործարար¬պաշտոնյա նման դեպքերում սկսում է մտածել, թե ինքն այս առումով միակը չէ, ու դեռ նույնիսկ դժգոհում է, թե հատկապես ինչու է ինքը դիտակետում հայտնվել£ Բայցևայնպես, հայրենի պաշտոնյաները լավ գիտեն, որ մեծ գործերն առանց գոնե փոքր դժվարությունների առաջ չեն գնա, ու մեծ հաշվով կարևոր էլ չէ, թե ծուխը հատկապես ուրիշ որտեղի՞ց է բարձրանում և ուրիշ որտե՞ղ է կասկածելիորեն կրակ վառվում£ Պարզապես կրակը տեղ¬տեղ ավելի թեժ է£ Դիցուք, Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ ստիպված էր հերքել նաև մանկապարտեզի փոխարեն էլիտար շենք կառուցելու` իրեն վերագրվող նախաձեռնությունը նույնպես£ Ընդ որում միանգամից ու առանց այլևայլությունների£ Ի վերջո, հիմա որտե՞ղ չեն նման շենքեր կառուցում, և ի՞նչ տարբերություն, թե նորակառույցը մանկապարտեզի՞, դպրոցի՞, թե՞ պարզապես բոլորովին դատարկ մի վայրում է վեր խոյանում£ Ու մի՞թե առաջին կամ առավել ևս վերջին մանկապարտեզն է էլիտարաշինարարության զոհը դառնում£ Իհարկե ոչ£ Եվ Հովիկ Աբրահամյանն էլ այս առումով լրիվ հանգիստ է, քանի որ ինքն էլ է վարվում բոլորի պես ու բոլորի նման էլ շտապում է հերքել լուրը` հայտարարելով, որ շինարարություն նախաձեռնողը իսկի էլ ինքը չէ£ ԱԺ նախագահի բիզնեսներն էլ կարող են ոչ իր անունով ձևակերպված լինել, բայց էականը դա չէ£ Խնդիրն էլ ԱԺ խոսնակի անվան շուրջ անցած շաբաթ շրջանառված ասուխոսը չէ£ Համատարած դարձած երևույթն է դառնացող. ինչո՞ւ են իրենց հեղինակության հանդեպ այսքան անտարբեր հայրենի պաշտոնյաները£ Մանավանդ` փորձով են համոզվել, որ նախընտրական խոստումներին հավատացող ժողովրդի աչքն ընտրություններից դրանց իրականացման ճանապարհին է£ Ի վերջո, չգիտե՞ն ինչպես սիրելի դառնալ£ Չգիտե՞ն, թե՞ չե°ն ուզում£