Թուրքերը, հայերն ու հույները


Գալիք կիրակի Ախթամար կղզում «Ագթամար» թանգարանի վերածված Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե մեկդարյա ընդմիջումից հետո առաջին անգամ Սուրբ պատարագ պետք է մատուցվի, բայց... առանց խաչի£ Պատարագին մասնակցել¬չմասնակցելու վերաբերյալ ծավալված բանավեճերն ու քննարկումները երևի դեռ երկար են շարունակվելու£ Չմասնակցել և ջուր չլցնել Թուրքիայի կազմակերպած քաղաքական շոուի ջրաղացին, թե՞ մասնակցելով` ընձեռված նույնիսկ ամենափոքր հնարավորությունն օգտագործել` տեր կանգնելու պատմամշակութային հուշարձանին£ Հակադիր այս երկու տեսակետներից յուրաքանչյուրի օգտին էլ գրեթե հավասարաչափ համոզիչ կռվաններ կան£ Այն, որ Թուրքիան ամեն միջոցի դիմում է` ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողի դիմակով միջազգային հանրությանը ներկայանալու ու այդ նպատակով կարող է ցանկացած կեղծիքի դիմել` այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար£ Ինչպես հայ¬թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, այնպես էլ Սուրբ Խաչում պատարագ մատուցելու թույլտվությունը Անկարայի համար ընդամենը երեսպաշտական նկրտումներ էին£ Երկու դեպքերում էլ թուրքերը միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց շեղելու հնարավորութ յուն էին փնտրում£ Նրանք ասում էին, թե փորձում են հաշտվել հայերի հետ, ուստի կարիք չկա անցյալը հիշեցնել ու կրքեր բորբոքել£ Մեզանում ոմանք զարմանում, նույնիսկ վրդովվում են, որ Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագի առնչությամբ պետական ոչ մի կառույցից որևէ արձագանք, որևէ դիրքորոշում չհնչեց£ Բայց այդ լռության փաստն ինքնին մի՞թե դիրքորոշում չէ, մի՞թե արհամարհանք չէ` խաղարկվող տրագիկոմեդիայի հանդեպ£ Ուրիշ ի՞նչ անուն տալ այն իրողությանը, որ Թուրքիան փորձում է միջնորդ հանդիսանալ քրիստոնյայի և նրա եկեղեցու միջև` ինքը որոշելով, թե երբ և ինչ պայմաններում հայը կարող է պատարագ մատուցել£ Ո՞ւմ համար է հնարովի պատճառաբանությունը, թե տեխնիկապես հնարավոր չէր 200 կիլոգրամ կշռող խաչը ժամանակին տեղադրել£ Իհարկե, թուրքերի համար խաչը ծանր է, շա¯տ ծանր... Այս ամբողջ ընթացքում Թուրքիայում ուշադիր հետևել են Սուրբ Խաչի առնչությամբ Հայաստանում զարգացումների ընթացքին£ Եվ երբ Ս. Էջմիածինը չեղյալ հայտարարեց պատարագին իր պատվիրակության մասնակցության մասին որոշումը, անցած շաբաթ «Հուրիեթում» մի հոդված հայտնվեց. Անկարան մեղադրվում էր Հայաստանի հանդեպ կոշտ ու անզիջում դիրքորոշման համար£ Զարմանք էր արտահայտվում, թե մի՞թե հնարավոր չէր խաչը ժամանակին տեղադրել եկեղեցու գմբեթին, ընդհանրապես արտոնել կրոնական արարողությունները եկեղեցում և նման բաներ£ Իրոք, կարելի էր հաճելիորեն զարմանալ, թե ինչպես է թուրքական մամուլն այդքան սթափ դիրքորոշում արտահայտում£ Անտեղյակներն ավելի շատ կզարմանան` իմանալով, որ հոդվածագիրը Թուրքիո արտաքին գործերի գերատեսչությանը մոտ կանգնած լրագրող է, որը հաճախ է արտգործնա խարարության պատվերով հոդվածներ գրում£ Հետաքրքիր է մտածված, չէ՞. հայերի համար անընդունելի նախապայմաններ առաջադրող Ահմեդ Դավութօղլուի հանձնարարութ յամբ սեփական իշխանություններին հակահայ դիրքորոշման համար մեղադրող, քննադատող հոդված տպագրել առաջատար համարվող «Հուրիեթում»£ Կեղծիքն ակնառու է£ Այսպիսով, թուրքերն ակնկալում են հավատացնել, թե իշխանություններն զգում են, որ սխալ են գործել հայերի նկատմամբ£ Թերևս փորձում են նաև համոզել, որ սեպտեմբերի 19¬ին հնարավորինս մեծ թվով հայաստանցիներ ներկա լինեն Ախթամարում բեմադրվող խեղկատակությանը£ Եթե Հայաստանից պատարագին ներկաների թիվը փոքր էլ լինի, միևնույնն է` թուրքերն այդ թիվը մի քանի անգամ բազմապատկած են ներկայացնելու աշխարհին£ Հայաստանում ոմանք առաջարկում են ընդունել թուրքերի նետած մարտահրավերը և, որպես պատասխան քայլ, այդ օրը ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը փակ է, ինչը խոչընդոտում է Ախթամարում Հայաստանից մեծ թվով մարդկանց ներկա գտնվելուն£ Հարցական է, թե սեպտեմբերի 19¬ի ֆարսը ինչպես կընթանա, իսկ ուղղափառ հույներն իսկապես հետաքրքիր խնդիր են առաջադրել Թուրքիային£ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող մեծահարուստ մի հույն գործարար ուրբաթ օրը եկեղեցական արարողություն է ձեռնարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում£ Այն ժամանակին վերածվել է մզկիթի, իսկ այսօր որպես թանգարան է գործում£ Հույներն այդ արարողության համար թույլտվություն չեն խնդրել իշխանություններից, այլ պարզապես իրենց համարելով պատմամշակութային տվյալ հուշարձանի տերեր, ուղղակի արարողությանը մասնակցելու հրավեր են ուղարկել իշխանություններին£ Վերջիններս դեռ լռում են. հավանաբար դժվար կացության մեջ են հայտնվել` իրենց հետ վարվել են իրենց ոճով` կանգնեցրել են կատարված փաստի առջև£ Խնդիրն Անկարայի համար շատ անսպասելի և նուրբ է. կազմակերպիչ գործարարն ամերիկայի քաղաքացի է, և աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունն այդ օրը Ստամբուլի վրա կենտրոնացած կլինի£ Իսկ ուրբաթ օրվա ձախողումը կարող է իր վարակիչ ազդեցությունն ունենալ և շարունակվել նաև Ախթամարում... Ի դեպ, թուրքերին հույների առաջադրած այս գլուխկոտրուկում դարձյալ հայի մատ կա խառնված. չէ՞ որ Սուրբ Սոֆիայի հոյակերտ գմբեթը Տրդատ անունով հայ շինարարի ստեղծագործություն է£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ