«Լրտեսական նոր աղմուկ». կանխատեսում


Գալիք տարի Ռուսաստանի և Ամերիկայի միջև լրտեսական նոր ալիքի կանխատեսումով է հանդես եկել հանրահայտ Forbes ամսագիրը£ Հրապարակելով իր տեսակետը նոր տասնամյակում աշխարհի զարգացման վերաբերյալ, լրատվամիջոցը գուշակել է գլխավոր իրադարձությունները` քաղաքականության, գիտության, տեխնոլոգիաների բնագավառներում և սոցիալական կյանքում£ Ըստ առաջադրվող վարկածի` խոսքն այս անգամ կիբեռ-լրտեսների մասին է£ Մասնավորապես, 2011 թ. ռուս գիտնականները ԱՄՆ¬ի և Իսրայելի կողմից «նետված» լրտեսական խոշորագույն ինտերնետ-ցանց կհայտնաբերեն£ Ենթադրության հիմքում վերջերս Ամերիկայում ձերբակալված ու արտաքսված ռուսաստանցիների` դեռևս չմարած «լրտեսական աղմուկն» է£ Հիշեցնենք, որ հունիսի վերջին Միացյալ Նահանգներում ձերբակալվել էր 10 մարդ£ Շատ չանցած` Կիպրոսում կալանվեց 11¬րդ կասկածյալը£ Նրանք խոստովանել էին, որ ապօրինաբար աշխատում են իրենց երկրի հետաքրքրությունների շրջանակում և փոխանակվել էին ուրիշ 4 ռուսաստանցիների հետ, ովքեր լրտեսության մեղադրանքով դատապարտվել էին ՌԴ¬ում ու հանձնվել Արևմուտքին£ Մոսկվան ու Վաշինգտոնը նշել են, որ այդ միջադեպը չի ազդի ԱՄՆ¬ի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա£ Սակայն ամեն ինչ ուսումնասիրող Forbes¬ի կանխասացությունը այլ բան է պնդում£