Ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում


ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Ողջունելով հյուրին, Պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: Կողմերն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառում ների իրականացումը: Թինա Քայդենաուն կարևորեց ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը` որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար: Հայ զինծառայողները մասնակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացող զորավարժություններին ՀՀ ԶՈՒ 10 հոգիանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳհԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողություն ների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների և բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը: Ս.թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈՒ կապի զորքերի 20 հոգիանոց խումբը Գերմանիայում և Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի և հաղորդակցության համակարգերի կիրառման «Համատեղ ձգտում-2010» ամենամյա զորավարժությանը: Զորավարժությունն անցկացվում է ԳհԽ շրջանակներում` ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանավորությամբ: Զորավարժության նախնական պլանավորման համաժողովը անցկացվել է Երևանում ս.թ. հունվար ամսին: Մինչև սեպտեմբերի 17-ը Ուկրաինայի Լվով քաղաքի Յավորիվ ուսումնական կենտրոնում ԳհԽ շրջանակներում անցկացվում է ԱՄՆ - ուկրաինական համատեղ խաղաղապահ գործողությունների զորավարժությունը, որի հրամանատարաշտաբային մասին, ի թիվս այլ գործընկեր երկրների, մասնակցում է նաև Հայաստանը` շտաբային երկու սպաներով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն