Կպատժվի՞


Հեսսենի Վեխտերսբախի բժշկին կարգապահական տույժ է սպառնում, որովհետև հրաժարվել է սպասարկել լաչակավոր մուսուլմանուհիներին, գերմաներենին չտիրապետող ներգաղթյալներին, մուսուլմանական բազմազավակ ընտանիքներին (տեղեկացրել է FOCUS¬ը)£ Բժշկական մասնագիտացված միավորումը, որին անդամակցում է այդ բժիշկը, համապատասխան հետաքննություն է ձեռնարկել£ Հեսսենի բժշկական պալատը նույնպես ստուգումներ է անցկացնում` հավաստիանալու, թե բուժաշխատողի նման վարքագիծն արդյո՞ք բժշկի պարտականությունների խախտում չէ£ Հիպոկրատի մուսուլմանատյաց հետնորդն իր ընդունարանում փակցրել է 3 կանոններ, որոնք պարտավոր են պահպանել բուժօգնության կարիք ունեցող այցելուները£ Ընդ որում` հատկապես մուսուլման¬եկ վորները£ Ահավասիկ այդ պահանջները. * Տվյալ բուժհիմնարկում գործում է մուսուլման կանանց ու աղջիկների գլխաշոր կրելու խստագույն արգելանք£ * Պարտադիր պայման է համարվում գերմաներեն լեզվի հիմնավոր իմացությունը` բանավոր ու գրավոր խոսքը, ինչպես նաև նորմալ արտահայտվելը£ * 5¬ից ավելի երեխաներ ունեցող իսլամական բազմազավակ ընտանիքներն այստեղ չեն սպասարկվում£ Իր այս վարմունքը բԺիշկն արդարացրել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում թուրքական և մուսուլման մյուս եկվորների սպասարկման բարդությունները պարզապես լցրել են իր համբերության բաժակը£ Նա նշել է, որ լաչակավորների կամ թրքուհիների դեմ ինքը ոչինչ չունի, այլ ընդամենն ուզում է, որ աշխատանքային առօրյայում բացառվեն անհարկի բարդությունները£ Միջադեպը լայն արձագանք է գտել մամուլում£ Սակայն նույնիսկ դրանից հետո բժիշկը հրաժարվել է իր ընդունարանի պատից պոկել իր պահանջ-կանոնները£ Փոխարենը խոստացել է դրանք այնպես ձևափոխել, որպեսզի «ընդունելի» լինեն մուսուլմանների համար£ Ի դեպ` Վեխտերսբախի յուրաքանչյուր 10¬րդ քաղաքացին արտասահմանցի է£