Մրցանակ` Մոհամեդ մարգարեի ծաղրանկարչին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է մասնակցել անգլիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգարդի պարգևատրմանը` ԶԼՄ¬ների Պոտսդամի մրցանակի հանձնմանը (տեղեկացրել է Weltը¬)£ Վեստերգարդը մեծ ճանաչման արժանացավ Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ բարձրացված աղմուկից հետո£ Կանցլերը նշել է, թե Վեստերգարդին հանձնվող այս մրցանակն ընդգծում է նրա ներդրումը` խոսքի և մամուլի ազատության բնագավառում£ - Խոսքն այն մասին է, որ ապրելով արևմտյան հասարակությունում, կիսելով դրա արժեքները` նա կարո՞ղ էր հրապարակել իր ծաղրանկարները Մոհամեդի վերաբերյալ£ Այո°, կարող էր,¬ ասել է Մերկելը, հավելելով, որ ազատության անքակտելի պայմաններից մեկն այն պահպանելու խիզախությունն է£ - Եվրոպայում շատ են նրա նման նկարիչները£ Եվրոպան այն տեղն է, որտեղ նկարիչն իրավունք ունի հրապարակել նման ինչ¬որ բան, ու դա բոլորովին չի հակասում այն իրողությանը, որ Եվրոպան նաև այն վայրն է, որտեղ դավանանքի ազատությունը կարևորագույն աժեքներից մեկն է,¬ եզրափակել է կանցլերուհին` սուր քննադատության ենթարկելով Ղուրանը այրելու մտադրություն ունեցող ամերիկյան քրիստոնյա արմատականներին£ Պարգևատրման արարողակարգին մասնակցել է և անվանի իրավապաշտպան, Է. Հոնեկերի վարչախմբի դեմ ժամանակին ըմբոստացած ու ոչ վաղուց Գերմանիայի նախագահի թեկնածու առաջադրված Յոահիմ Գաուկը, ով շնորհակալություն է հայտնել ծաղրանկարչին` խիզախության համար£ Նա թույլ չէր տվել, որ իրեն վախեցնեն ու չէր թաքցրել ծաղրանկարները ծայրահեղական հավատացյալների կողմից բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո էլ£ 2005 թ. մանկական թերթերից մեկում տպագրված ծաղրանկարում չալմայավոր Մոհամեդը այրվող պատրույգ ունեցող ռումբի տեսքով է£ Եվ առ այսօր Վեստերգարդն ու նրա ընտանիքի անդամները ստիպված ապրում են ոստիկանության ուժեղացված հսկողությամբ£ Ավելին, այս տարեսկզբին նա մեծ դժվարութ յամբ է կարողացել փրկվել մահափորձից£ 75-ամյա նկարիչը նկատառում է հայտնել, որ ինքը «ուրիշ կրոնների հետ խնդիրներ չունի, այլ միայն իսլամականի»£