Աստղալույսը` ներկա, անցյալ ու գալիք


Արևշատ ԱՎԱԳՅԱՆԻ «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն տակավին շնչում է երիտասարդական ավյունով, պայծառ մտածողությամբ և թարմութ յամբ£ Այնքան առանձնահատուկ են նրա պոետական ոճը, լեզվամտածողությունը, աշխարհընկալումը, որ ցանկացած բանաստեղծական ալմանախի մեջ կարելի է անսխալ գտնել նրա բանաստեղծությունները£ Հենց սա է, որ արվեստագետին դարձնում է երևութական£ Նրա մոտ զուգորդվում է հեթանոսական պաշտամունքը` մարդ¬բնություն և քրիստոնեական հավատքը` մարդ¬մարդ փոխհարաբերություններում£ Նրա պոեզիայում ներշնչանքը ծնվում է աստղալույսից (չմոռանանք, որ Արեգակն էլ աստղ է)` որպես ամեն ինչի նախասկիզբ և հղանյութ£ Նրա զգայական ներաշխարհը հիշեցնում է մի յուրօրինակ կենսաբանական ալեհավաք, որը իր սիրտ¬ուժեղացուցիչով ընկալում է երկրի և երկնքի բոլոր գոյաձևերից եկող ալիքների ողջ դիապազոնը` բջջային մեծությունից մինչև աստղային£ Այս ալիքները, հանդիպելով Արարչի կողմից միայն իրեն տրված բանական բջջանյութի հետ, վերածվում են` ինքնատիպ «ռենտգենյան» գերթափանցելիությամբ ներհայեցողական ճառագայթների, որոնց համար անտեսանելի ոչինչ չկա£ Այդ հոգեծնունդ ճառագայթները ոչ միայն տեսնում են հողարմատներում ջրաբջիջ ները, ծառաբնի փայտեղեն երակների կենսահյութը, այլև շնչավորում են նրանց, բեղմնավորում աստղալույսով և ծնվում` որպես սաղմնավորման հրաշագործություն£ Աստղալույսը Ա. Ավագյանին հուշում է ոչ միայն ներկան, այլև իր անցյալն ու ապագան£ Նա տեսնում է իր նախնիների հույզերն ու ապրումները` լսում նրանց ձայնը, երգն ու պարը£ Նա ըմբոշխնում է իր տոհմածառի պտղաբերությունն ու պտղահամը` իր թոռների և ծոռների դեպի հավերժություն գնացող շիվերի հարատևությունը, նրանց մեջ իր տեսակի հույզերն ու ապրումները և իր անմահությունը նրանց մեջ£ Արևշատ Ավագյան - գեղագետն իր քաղաքացիական ազնվությամբ չէր կարող անհաղորդ մնալ այսօր մեր իրականությունում կատարվող հոգեկործան գործընթացներին£ Նա ցավով, ափսոսանքով և տառապանքով է խոսում արժևորման, նոր համակարգի վայրիվերո դրսևորումների մասին, մարդու գոյության արարչական իրավունքի` իրեն վաճառելու, մտավորականությանը «կյանքի լուսանցքում» թողնելու, տգիտության, ստորաքարշության, կոռուպցիայի, ամբարտավանության ազգակործան երևույթների մասին£ Անհնար է առանց հուզումի կարդալ այդ շարքի` «Կյանքի լուսանցքում», «Առանց ձայնադիմակի», «Կյանքի հակառակ երեսը», «Արժեզրկում», «Ծանր օրեր», «Դատաստանի օրը երկարում է», «Տարեգրություն» և այլ բանաստեղծությունները£ Ի տարբերություն այսօր կյանքի իրավունք ձեռք բերած ցինիզմին, գռեհկաբանությանը, պոետական խոսքում Ա. Ավագյանը երբեք չի պղծում իր բերանն անեծքով, այլ հավատարիմ մնալով մեր դասական գրականության էթիկային և էսթետիկային, մնում է պոետական կոչման իր պատվո պատվանդանին£ Եվ այս ամենը նա անում է առանց ավելորդ պաճուճանքների, պերճախոսության և հանգի£ Նա ուղղակի զրուցում է իր խղճի և աշխարհի հետ£ Նրա բանաստեղծություններում սփռված են` թարմ մետաֆորներ, հեքիաթային մտածողությամբ իրական երևույթների անիրական համադրություններ, որոնք ընդլայնում են ընթերցողի աշխարհընկալումը£ «…կապույտ հայացք…», «…փխրուն կամք…», «…թռչող կարոտ…», «...ծլարձակող սարսուռ...», «…կյանքի լուսանք…», «…ճմրթված օրեր…» և այլն, ապա մի քանի օրինակ այն բազմաթիվ բառակապակցություններից, որոնք թարմ շունչ են հաղորդում նրա պոեզիային£ Բնությունը բացառիկ բարեհաճ է գտնվել Ա. Ավագյանի հանդեպ, նրան պոետական օժտվածության հետ շնորհելով նաև նկարչի տաղանդ£ Նա կյանքին նաև նկարչի աչքերով նայելիս, շատ ավելին է նկատում, քան սովորական պոետը£ Ահա թե ինչու է նրա պոեզիան այդքան պատկերավոր և գունեղ£ Ա. Ավագյան գեղագետի երկու դեմքը` պոեզիան և գեղանկարչությունը, այնքան ներդաշնակ են, որ ակամայից կարդալով պոեզիան` աչքիդ առաջ գալիս են նրա գեղանկարները և ընդհակառակը£ «Աստղալույսերի ձայնը» ժողովածուի նկարչական ձևավորումը իհարկե նույնպես իրենն է£ Այստեղ նկարչական ձևավորում ասելը հարաբերական է£ Գրքում զետեղված բոլոր գծանկարները բանաստեղ ծական պատկերներ են£ Նրա նկարներում` ձկները խոսում են, ծառերը խոսում են, մարդկային աչքերով գազանները խոսում են, ընտանի կենդանիներն ասես ժպտում կամ թախծում են բանաստեղծական մտածողության իմաստին համահունչ£ Նրա գծանկարչությունը հիշեցնում է դարերից եկող և հավերժություն գնացող ժայռապատկերներ, որոնցից դուրս են նետված մանրուքները£ Ակնհայտ է, որ հրապարակ է իջել մեր դասական գրականության հիմքի վրա ձևավորված և ժամանակի շնչով տոգորված մի փառավոր բանաստեղծական ժողովածու, որը այսօրվա մեր գրական դաշտում, անձրևից հետո սնկերի նման դուրս թափվող սիրողական մակարդակի բանաստեղծական ժողովածուների մեջ վեր հառնող կաղնի է£ Եզրափակելով խոսքս, անհնար է չասել. Ա. Ավագյանը ավելի քան կես դար առաջ իր գեղարվեստական և հասարակական գործունեությունը սկսելով «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, անուրանալի դեր է ունեցել երիտասարդության դաստիարակության գործում£ Ա. Ավագյանը, ինչպես այն ժամանակ` այսօր էլ «Մշակույթի հայկական ֆոնդ» հասարակական կազմակերպությունում, որի վարչության նախագահն է, բացառիկ գործունեություն է իրականացնում երիտասարդ և սկսնակ ստեղծագործողներին սատարելու, հովանավորելու և ոգևորելու ազգանպաստ գործում£ Մեկ տարվա ընթացքում մեկ նկարչական ցուցահանդես, մեկ բանաստեղծական ժողովածու, գումարած ծավալուն հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հարյուրից ավելի շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ, ստեղծագործական հավաքներ, ցուցահանդեսներ, խորհրդատվություններ, գրքերի խմբագրումներ և այլն, և այլն£ Սա այն դեպքում, երբ լիովին բացառված է պետական հովանավորչությունը (գոնե չխանգարեին)£ Մնում է մեր երևելի գեղագետին և մեծ քաղաքացուն ցանկալ առողջություն, ստեղծագործական նորանոր թռիչքներ, հոգու ավյուն և արիություն` դիմակայելու մեր բարդ և հակասական ժամանակների մարտահրավերներին£

Գագիկ ՀԱԿՈԲՅԱՆ