ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Նաղաշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեռուստամեկնաբան «Տքնանքն ազնվացնում է մարդուն» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Անկեղծ պիտի լինեմ. ինձ գրեթե ոչինչ հեշտությամբ չի տրվել£ Եվ հիմա, երբ մտովի փորձում եմ առանձնացնել ամենադժվարը, դժվարանում եմ... Բայց միշտ «մխիթարում» եմ ինձ, որ տառապանքը, տքնանքն ազնվացնում են մարդուն£ Դժվարությամբ ձեռք բերածը թանկ է լինում, անփոխարինելի, իսկ «ջրի բերածը, որպես կանոն, ջուրն էլ տանում է»£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Բանաստեղծի տողերը հիշեցի. Պուշկի°ն, իմ բարեկամ, Հյուգո°, ազնի°վ ընկեր, Հայոց բանաստեղծը ո°չ ցար ուներ, Որի կործանումը երգեր, Ո°չ էլ չքնաղ երկիր Ֆրանսիա, Որի ճորտը դառնար... Եվ այդուհանդերձ, դարձյալ ու կրկին` այլ ազգի ներկայացուցիչ ինձ չեմ պատկերացնում£ Աստծո կամքն է եղել, ու ես հայ եմ ծնվել` իբրև իմ նախնիների շառավիղ, Մեսրոպ Մաշտոցի զինվոր և նրա ոգեղեն տաճարի հավատավոր£ Հայի տեսակը... Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեն, իմ կարծիքով, մեր տեսակի լավագույն բնորոշումն է£ Ախր, ամեն ինչ ասել է, ինչ էլ ասեմ` նրա «խնջույքի սեղանի» փշրանքն է դառնալու£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքը երբևէ հնարավո՞ր է բարձրաձայնել, առավել ևս` տղամարդկային£ Իսկ եթե ավելի լուրջ, ապա պիտի խոստովանեմ գաղտնիք բացելու նման. մարդը խաղաղ է ապրում, երբ «գաղտնազերծվելու» վտանգը դամոկլյան սրի նման գլխին կախված չէ£ Ամենաանշան գաղտնիքն անգամ մարդուն կարող է անհավասարակշիռ, անսովոր ու տարօրինակ դարձնել£ Իմ կարծիքով ճշմարտությունն այն է, որ կան բաներ, որոնց մասին միայն զավակներիդ կասես, կան բաներ` միայն կնոջդ, եղբորդ կամ քրոջդ այլ բանի մասին կասես, սիրելի և վստահելի գործընկերոջդ` այլ£ Ի վերջո, դու գաղտնիք չես ունենում, Աստծո տված կյանքն ապրում ես խաղաղ հոգով և հանգիստ սրտով£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Տիեզերքը£ Տիեզերական անհունը, և այդ անհունում Երկիր մոլորակի բացառիկ գոյությունը` իբրև մարդու և մարդկային ցեղի եզակի հանգրվան£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - «Եղիշե Չարենց» սրահում նշվում էր ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 85-ամյակը£ Արդեն հայտնի էր, որ ելույթ ունեցողները, շնորհավորողները պիտի նվեր մատուցեին հարգարժան գիտնականին` նաև այդպես պատվելով մեծանուն հայորդուն£ Լուսահոգի Գառնիկ Անանյանը, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն էր, ուրիշ ո՞ւմ, եթե ոչ ինձ` իր տեղակալին պիտի հանձնարարեր նվեր ընտրելու գործը£ Դրամ առաջարկեց, բնականաբար մերժեցի` ասելով, որ ինքս խնդիրը կկարգավորեմ, բայց ունեցածս գումարը շատ էր քիչ` երևելի նվեր գնելու համար£ Երկար փնտրտուքից հետո որոշեցի լուսանկարների փոքրիկ ալբոմ գնել£ Ի զարմանս ինձ` Անանյանը սովորականից ավելի ոգևորվեց. «Ճիշտ ես արել»... Մոտեցավ ամբիոնին, շնորհավորեց և վեր բարձրացնելով նվերը` ասաց. «Ժուռնալիստիկայի ֆակուլտետը լուսանկարների ալբոմ է նվիրում պրոֆեսոր Ջահուկյանին, մարդուն ու գիտնականին, ով կենդանության օրոք ապահովել է իր անմահությունը£ Իսկ ով անմահանալու հույս չունի, առաջարկում ենք լուսանկարվել հարգարժան հոբելյարի հետ և գոնե այդպես անմահանալ£ Լուսանկարները տեղ կգտնեն այս ալբոմում»£ Դահլիճը թնդաց ծափերից£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Երկրորդ կամ երրորդ դասարանի աշակերտ էի£ Ծնողներիս հետ կենդանաբանական այգի էի գնացել£ Հայրս պաղպաղակ գնեց` աշխարհի ամենահամեղ պաղպաղակը£ Ինչպես եղավ, հալված մի կաթիլ ընկավ ճերմակափայլ վերնաշապիկիս£ Երևի մայրս զգաց, որ «ծանր եմ տանում», ասաց. «Ոչինչ, ոչինչ, հենց տուն հասնենք, օճառով ու տաք ջրով կլվանամ, հետքը չի մնա»£ Կողքից կրակի նման անցնող մի կին, որ կարծես դժվարությամբ էր տեղավորվել պիրկ հագուստի մեջ, հոգոցախառն ծոր տվեց. «Է¯հ, ամեն ինչ չէ, որ տաք ջրով ու օճառով կմաքրես, բաներ կան, որ...»,¬ ասաց ու արագ¬արագ առաջ անցավ£ Ինչո՞ւ էր մենակ, որտեղի՞ց հայտնվեց ու իր հետևից տարավ ծնողներիս տարակուսած հայացքը£ Հիշելիս միշտ փորձում եմ իմաստավորել այս փոքրիկ պատառիկը` մանկությանս պայծառ հուշաշխարհից, և ամեն անգամ նորովի է այն ինձ բացվում` պայմանավորված օրվա և պահի տրամադրությամբ£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ