«Կարոտ»ակսմիթներ


Խորամուխ չլինելով պաշտոնական անվանակոչության «միջազգային հայկական» բառահամադրության անհեթեթ տրամաբանության մեջ` ազգային արժանապատվության փաղաքշանքով ողջունեցինք Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի (նախագահ` Մեցո Իգիթյան) նախաձեռնած «Կարոտ» փառատոնի երրորդ` «Արցախ-Հայաստան» մեկնարկը£ ՌԴ մայրաքաղաքի ամենահեղինակավոր` Կրեմլի պալատի վեհաշուք դահլիճում նրա մուտքը համաշխարհային փառատոնացանց 2008¬ին ազդարարել էր ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը£ Մայր հայրենիքից դուրս հայկական դիմագծի պահպանման «Կարոտ»¬աջանադրությունը սնապարծ խանդավառությամբ ընդունելով` ներգրավվեցինք փառատոնի գլխավոր միջոցառման` «Նոստալգիա» համերգային ծրագրով համեմված մրցանակաբաշխության տիրույթում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ