Բեդրոսի «Աստղերը»


Երբ բեմառաջքում ծնկի իջած ՌԴ վաստակավոր արտիստ Բեդրոս Կիրկորովը խորհրդավոր լուսարձակմամբ կատարեց պապերից ժառանգած «Կռունկը», Օպերայինի հանդիսականն ակնածանքով լցվեց ծերունազարդ բուլղարահայի նվիրական զգացմունքների հանդեպ£ Եվ սրտագին ողջունեց հայազգի արվեստագետի 2 բեմելը` ԵՊԿ «Կարոտ»¬աե րեկոյի ժամանակ£ Բայց երբ նա շեղակի տեղավորված բազկաթոռի մեջ սկսեց անհամաչափ երգակցել Հովհաննես Թումանյանի խոսքերով Առնո Բաբաջանյանի գրած «Աստղերի հետ» քնարական երգի ձայնագրությանը, նույն հանդիսականը շուտով արհամարհված զգաց իրեն£ Անսարք բարձրախոսի «լռությամբ» նախապես գլխի չընկնելով իր հանդեպ նրա դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին` ապշահար եղավ, երբ ուշացումով ձայնագրությանը գումարված Կիրկորովի «կարաոկեն» երևան հանեց նաև սքանչելի երգի նրա չիմացությունը£ Ասենք` անհարգալից էր ողջ «Կարոտ»¬ապատվիրակության վարքագիծը: Այդ երեկոյի մասնակիցների մարդկային արժանապատվությունը քամահրելու աստիճան£ Իրենց իսկ նշանակած ժամից մոտ 2 ժամ ուշանալով` նրանք «իմպրովիզային» մասնակցություն ունեցան ծրագրված գրական¬երաժշտական առաջին մասին միայն£ (Ասենք, Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակներ»¬ը հարկ էլ չէին համարել պատվել իրենց ներկայությամբ£) Օպերային ստուդիայի կողմից ուշագրավ բեմավորված Դոնիցետիի «Զանգակը» բուֆ¬օպերայի (բեմադրիչ` Արսեն Ղազարյան) ներկայացմանը գերադասեցին դահլիճի ճեմասրահում մատուցված ֆուրշետի ըմբոշխնմամբ հեռահայաց հաղորդակցվել£ Աննկատ խորացավ ներքին ընդվզումը կիսադատարկ դահլիճում, որ պոռթկացել էր Բեդրոսի «Աստղերով»£ Մինչդեռ ստուդիականները կատարողական ողջ ներուժով էին կենդանացնում 19¬րդ դարից գրավչությունը պահպանած երաժշտական կատակախաղը, արտիստական զգացողությունների հուսադրող դրսևորումներով և նորահայտ գեղեցիկ ձայներով, որոնց ներդաշնակում էր նվագախմբային կատարումը£ Ոմանք ակամա մտաբերեցին նախորդ «Կարոտ»¬աերեկոն` Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում դերընթերցանությամբ անարվեստ խաղարկված «Դատարանն է գալիս...» (ըստ Պերճ Զեյթունցյանի) տաղտկաբույր ներկայացումը£ Հայաստանը «գրդոնակարոտի» հագեցման թատերաբեմ է կարծես դառնում. ինչ խոտանով ասես, որ մեզ չեն «կերակրում»£ «Կարոտ»¬ի հայապահպանության իրական արժեքավորությունը ինքնաբուխ նսեմացավ£ Եվ գերիշխող դարձավ Բաբաջանյանի հեղինակած երգի էլեգիական տրամադրությունը: Կորսվող բարձր մշակույթի կարոտը հենց այս «Կարոտ»¬ով, ավաղ, խորացավ` անմիջական մասնակիցներից շատ¬շատերիս համար£ Արձանիկների շնորհումն իսկապես արժանավոր անհատականություններին ոչ մի կերպ չմերվեց ձեռնարկված միջոցառումների ճապաղ բովանդակության հետ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ