Հետաքրքիր է Ջրասույզ եղած գանձը


Ռուսաստանը բանակցում է Ֆինլանդիայի հետ` երկու դար առաջ Բալթիկ ծովում խորտակված նավը ջրանդունդից դուրս բերելու առնչությամբ£ Ենթադրվում է, որ դրանում անգնահատելի գանձեր են պահպանվել£ «Ֆրաու Մարիա» այս նավը 1771 թվականին Ամստերդամից ուղղություն է վերցրել դեպի Սանկտ-Պետերբուրգ` տեղափոխելով XVI-XVII դարերի հոլանդացի նշանավոր նկարիչների կտավներ£ Այդ կտավները ձեռք էին բերվել Ամստերդամում անցկացված աճուրդում` ռուս կայսրուհի Եկատերինայի համար£ Նավը, սակայն, անսպասելիորեն անհետացել է£ Եվ միայն 1999¬ին ջրասուզակները 40 մետր խորության մեջ գտել են դրա կտորտանքները£ Փորձագետները համոզված են, որ երկկայմ առագաստանավով տեղափոխվող բեռները հերմետիկ փաթեթավորված են ու պետք է որ պահպանված լինեն£ «Ազգային պատմամշակութային արժեքների փրկության» հիմնադրամի նախագահ Արտեմ Տարասովի հավաստմամբ` - Մենք մեծ անցք կբացենք տախտակամածի վրա և արկղերից մեկը վեր կբարձրացնենք£ Դա կտևի մինչև մեկ տարի ու կարժենա շուրջ մեկ միլիոն դոլար£ Ֆիննական կառավարությունը չի թույլատրում ջրի երես հանել նավը` պնդելով, որ այն երկար տարիներ մնացել է ֆիննական տարածքի ջրերում ու հիմա պատկանում է իրենց£ Բայց ռուս փորձագետները համառում են, թե գանձը պետք է վերադարձվի, քանի որ այն Ռուսաստանի ազգային ժառանգությունն է£ - Ֆինները սկսեցին զգուշանալ այն պահից, երբ զգացին, որ Ռուսաստանը կարող է հաստատել իր իրավունքները` գանձի առնչությամբ£ Ի դեպ, մեր փորձագիտական խումբը երբեք չի քննարկել այդ հարցը, որովհետև դա անհապաղ կարող էր կտրել բոլոր կապերը,¬ ասել է ՌԴ հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար Վիկտոր Պետրակովը£