Նախագահական նվեր` ամենակարճլիկին


Կոլումբիայի առաջնորդ Խուան Մանուել Սանթոսն անցյալ շաբաթ հանդիպել է աշխարհի ամենակարճահասակ մարդու` Էդվարդ Նինյո Էռնանդեսի հետ ու նրան հայրենական արտադրության Smart համակարգիչ և խտասկավառակներ նվիրել (տեղեկացրել է Կոլումբիայի նախագահի մամլո ծառայությունը)£ Այդ հանդիպումը Գինեսի գրքում գրանցված Էռնանդեսի ցանկությամբ էր. նա կամեցել էր ծանոթանալ Սանթոսի, ինչպես նաև հանրահռչակ արտիստներ Ջեկի Չանի և Սիլվեստր Ստալոնեի հետ£ Հանդիպմանը ներկա են եղել նաև Էռնանդեսի ծնողներն ու եղբայրները£ - Էդվարդը շատ բարի մարդ է, նա սիրտ ունի£ Նա ասաց, որ վերջերս կայացած ընտրություններում ինքը 2 անգամ քվեարկել է իմ օգտին (ընտրությունները կայացել են 2 փուլով-խմբ.),¬ հայտարարել է Կոլումբիայի նախագահը£ 24¬ամյա Էռնանդեսն ապրում է մայրաքաղաք Բոկոտայում. երազում է շրջագայել ողջ աշխարհում և մեքենա գնել£ Իր ապրուստի միջոցը վաստակում է պարերով և նույնիսկ նկարահանվում է կինոյում£ Ազատ ժամանակ սիրում է դոմինո ու շաշկի խաղալ£ Ամենակարճլիկ այս տղամարդու հասակը 70 սմ է, քաշը` 10 կգ£ Նախկինում ամենացածրահասակի «տիտղոսակիրը» չինացի Խե Պինպին էր` 74,6 սմ, սակայն այս գարնանը նա վախճանվեց 21 տարեկանում£ Ի դեպ, լատինաամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Էռնանդեսը հարսնացու էլ ունի` 18-ամյա նրա ընտրյալի հասակը` 150 սմ է£ Էռնանդեսի մայրն ասել է, որ որդու աճը դադարել է 2 տարեկանից. դրա պատճառը բժիշկներն այդպես էլ չեն ախտորոշել£ Էդվարդի երեք ավագ եղբայրները նորմալ հասակ ունեն, բայց նրանից հետո ծնված կրտսերը ռեկորդակիր եղբորից բոյով է ընդամենը 23 սմ¬ով£ Ինչպես գրել են լրատվամիջոցները` Էռնանդեսը երկար չի կարողանում պահպանել ամենակարճահասակի տիտղոսը. մեկ ամիս հետո չափահաս կդառնա նեպալցի Խագենդրա Թափա Մագարը, ում բոյը 56 սմ է, քաշը` 4,6 կգ£ ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն էլ հաղորդել է, որ Հիմալայների մի գյուղակում ապրող Մագարը Գինեսի գրքում գրանցվելու հայտ ներկայացրել է 14 տարեկանում, սակայն մերժվել է` անչափահաս լինելու պատճառով£