Շուն ուտե՞լն է հեշտ, թե՞ մարսելը


Թեոդոսիայի քաղաքային դատարանը Կոկտեբել ավանի 2 բնակիչների ազատազրկման է դատապարտել` հարևանի շանը սպանելու մեղադրանքով (տեղեկացրել է "ծՏՉօռ ՐպչՌՏվ" լրատվական գործակալությունը£ - Երկու կոկտեբելցիներն էլ դատապարտվել են 4 տարվա ազատազրկման£ Սակայն հաշվի առնելով նրանցից մեկի պատանի տարիքը, դատարանը նրա համար փորձաշր ջան է սահմանել,¬ ասել է դատախազի օգնական Օքսանա Ֆոմինան£ Այս տարվա ապրիլին 25 տարեկան և 18-ամյա արկածախնդիր այս տղաները գողացել են հարևանի շանը, մորթել են, բաժանել իրար մեջ ու կերել են£ Մորթին էլ` աղբարկղ նետել£ Բռնվելուց հետո իրենց արարքը բացատրել են` թե ուտել են ցանկացել£ Չէ¯, դատավորների գործն էլ հեշտ չէ. ամենաբացահայտ հանցանքն էլ պետք է հիմնավորվի£ Այս պարագայում` իրավապաշտպանները սկզբում մտադրված են եղել շնակեր ջահելներին պատժել կենդանիների հանդեպ դաժան վարմունքի համար£ Սակայն դրա համար բավարար ապացույցներ չգտնելով, արարքը վերաորակել են որպես անձնական ունեցվածքի գողություն£