Համակարգչային կողոպուտ


29¬ամյա համակարգչահենը դատապարտվել է 9 միլիոն դոլարի գողության մեղադրանքով£ Նա թալանել է բրիտանական Royal Bank of Scotland (RBS) բանկի ամերիկյան մասնաճյուղերից մեկի ավանդատուներին£ Սանկտ¬Պետերբուրգի դատարանը բավարարել է նաև ավելի քան 275 միլիոն ռուբլու քաղաքացիական հայցերը£ Եվ այս ամենը կատարվել է տեխնիկայի ընձեռած նորագույն մեթոդով` համակարգչի միջոցով£ Հետաքննության վարկածով` «Այթի¬ինֆորմ» ինտերնետ¬խանութի առևտրային տնօրեն Վիկտոր Պլեշչուկը կազմակերպված խմբի հետ կոտրել է Ատլանտայի RBS, WorldPay մասնաճյուղի վճարային համակարգի համակարգչային ցանցը և պատճենահանել վճարային քարտատերերի վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու նրանց պին¬կոդերը£ Հափշտակված տվյալներով բանկային կեղծ քարտեր են պատրաստվել և 12 ժամվա ընթացքում ողջ աշխարհի 2000 բանկոմատներից գումարներ են հանվել£ Իր հանցանքը խոստովանած Պլեշչուկը դատապարտվել է պայմանական ազատազրկման` 6 տարով£ Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով «հնարամիտ» այդ խմբում եղել են նաև էստոնացի Սերգեյ Ցուրիկովը, մոլդովացի Օլեգ Կովերինը և ոմն «հակեր 3»£ Առաջին երկուսը դեռևս անցած տարի ձերբակալվել են Էստոնիայում. ամիսներ անց Ցուրիկովը արտաքսվել է ԱՄՆ, որտեղ նրան նոր մեղադրանք է առաջադրվել` կոմունիկացիոն էլեկտրոնային միջոցների օգտագործման խարդախություն£ Նրան սպառնում է 20 տարվա բանտային կալանք և մինչև երեք ու կես միլիոն դոլարի տուգանք£