ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵՄ ԵՆ ԵԼԵԼ


 

ՀԱԿ պատգամավոր և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտնվել է ներկուսակցական սկանդալի մեջ: Իսկ սկանդալի պատճառը նրա պատրաստած օրենսդրական նախաձեռնութ յունն է, որը նա պատրաստվում է ներկայացնել խորհրդարան: Հիսուն կետից բաղկացած նախաձեռնությունն, իհարկե, դրական շատ կողմեր ունի:

Բայց ահա ՀԱԿ-ի մի շարք գործիչներ և հատկապես Մովսես Արիստակեսյանը նախկին վարչապետին մեղադրում են գրագողության մեջ` պնդելով, թե այդ օրենսդրական նախաձեռնության հեղինակը ոչ թե ինքն է, այլ` Արիստակեսյանը:

- Կրկնում եմ` աշխատանքը կոլեկտիվ է, բայց կոնկրետ ես աշխատել եմ առողջապահության ծրագրի վրա, որտեղ մասնակից չի եղել Հրանտ Բագրատյանը, ղեկավարել է Արարատ Մկրտչյանը: Արդյունաբերության կետերը մեծամասամբ իմ ծրագրերից են, տպված հոդվածներ կան դեռ 1993 թվականից, որոնք նա պարզապես վերցրել և տեղադրել է: Այնտեղ կա Բաբկեն Գարոյանի ծրագիրը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ծրագիրը Արմեն Կիրակոսյանի հեղինակած մասն է: Արդյունա բերությանը և էներգետիկային վերաբերող կետերը մեծամասամբ իմ հեղինակած ծրագրերի մասն են: Բագրատյանը դրանք բոլորը վերցրել-գումարել է և ներկայացնում է իր հեղինակայինը,- ասել է Արիստակեսյանը:

Հիմա ՀԱԿ-ում ոմանք հակված են լռեցնելու Արիստակեսյանին` անգամ զգուշացնելով «առաջ չգնալ»…