Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը


 

(Սկիզբը նախորդ համարում)

Վերջին տարիներին մարդու իրավունքների ոլորտում այնպիսի միտումներ են զարգանում, որոնք հավատացյալ մարդկանց կողմից գնահատվում են որպես երկակի. մի կողմից մարդու իրավունքները ծառայում են բարօրությանը, մյուս կողմից մեր աչքերի առջև մարդու իրավունքների հայեցակարգի միջոցով թաքցվում են կեղծիքը, սուտը, կրոնական ու ազգային արժեքների վիրավորանքը: Ավելին, մարդու իրավունքների ու ազատությունների կոմպլեքսի մեջ աստիճանաբար ներմուծվում են գաղափարներ, որոնք հակասում են մարդու մասին ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես ավանդական բարոյական պատկերացումներին: Սա հատկապես վտանգավոր է, քանի որ մարդու իրավունքները պաշտպանվում ու առաջ են մղվում պետության հարկադիր ուժի միջոցով, որը կարող է ստիպել մարդուն մեղք գործել, համակարծիք լինել մեղքի կատարմանը կամ թույլ տալ այն` հասարակ կոմֆորմիզմից ելնելով:

Այդպես Է, օրինակ, համասեռամոլության պարագայում: 2006թ. հունվարին Եվրախորհրդարանի ընդունած համապատասխան բանաձևը նախատեսում Է դպրոցներում աշակերտներին դաստիարակել համասեռամոլությունն ընդունելու ոգով, և անգամ տարվա մեջ մի օր Է նշում, որը պետք Է նվիրված լինի հոմոֆոբիայի դեմ ուղղված պայքարին: Այսինքն, Եվրախորհրդարանը ոչ միայն կոչ Է անում հասարակությանը հարգել որոշակի փոքրամասնության կյանքը, այլև նրա վզին որպես նորմ Է փաթաթում համասեռամոլության քարոզը: Արդյունքում այդ քարոզը գայթակղում Է նրանց, ովքեր կարող Էին պայքարել այդ չարիքի դեմ և լիարժեք ընտանիքներ ստեղծել:

Մյուսը` 2005թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեան ընդունեց «Կանայք և կրոնները Եվրոպայում» բանաձևը, որում ասվում է. «Դավանանքի ազատությունը սահմանափակվում Է մարդու իրավունքներով»: Այս պնդումը կրոնական կյանքը դնում Է մարդու իրավունքների ենթակայության տակ: Հավատացյալ մարդու համար դա հնչում Է որպես հանուն մարդկային պատկերացումների Աստծո կամքին հակառակվելու կոչ: 2009թ. Եվրոպայի խորհուրդը դիտարկել Է աստվածանարգությունը որպես մարդու ազատ կամքի դրսևորում` չդասելով այն հակաիրավական գործողությունների շարքին: Եվրախորհրդի` սահմանադրական օրենսդրության գծով խորհրդակցական մարմնի` վենետիկյան հանձնախմբի փորձագետները նշել են, որ կրոնական հողի վրա ատելությունը և թշնամանքը, ի տարբերություն աստվածանարգության, պետք Է համարվեն հանցանք, ինչպես որ օրենդրորեն հաստատված Է Եվրախորհրդի 56 անդամ-երկրների մեծամասնությունում:

Ինչպես տեսնում ենք, բարոյական նորմերի անտեսումն ու աշխարհիկացումը բացարձակացնելու միտումն ակնհայտորեն արտահայտվում է նաև միջազգային իրավական նորմերում: Այսպես, ՄԱԿ-ի ստանդարտները, որոնք հենվում են նաև 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, ենթադրում են ընտրության իրավունքի սահմանափակում «բարոյականության արդարացի պահանջների բավարարման» համար, նախատեսվում Է, որ ազատությունը պետք Է հավասարակշռվի պատասխանատվությամբ: Այնինչ համեմատաբար նոր փաստաթղթերում, ինչպես օրինակ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում և Եվրամիության Հիմնական իրավունքների խարտիայում այդ դրույթներն այլևս գոյություն չունեն:

Գերակայության ձգտման մեկ այլ դրսևորում Է այն ուլտրալիբերալ թեզը, ըստ որի «մարդու իրավունքները գերակայում են հասարակության շահերին»: 2005թ. այն կրկնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր «ԲիոԷթիկայի համապիտանի սկզբունքների մասին» հռչակագրում. «Անհատի շահերն ու բարօրությունը աետք է գերակայեն գիտութան կամ հասարակության շահերին»: Նման մոտեցումը խիստ վտանգավոր է, եթե մարդը սկսի իր վարքը ձևավորել ելնելով հասարակության շահերի նկատմամբ սեփական շահերի գերակայությունից: Դա կխթանի միայն էգոիզմը: Այնինչ, ազատություններն ու իրավունքները մշտապես պետք է հավասարակշռվեն հասարակական համերաշխությամբ:

Արևմտյան հայեցակարգի կարևոր խոցելի կողմերից է նրա տնտեսական համակարգը: Շատ երկրներում ազատության անվան տակ ակտիվորեն զարգանում է առևտրային արդյունաբերութ յունը, որը քարոզում է անբարոյական ապրելակերպ: Սակայն մարդը պետք է ունենա բռնության, թմրադեղեր ու ալկոհոլ օգտագործելու, խաղամոլության, սեռական սանձարձակության քարոզից պաշտպանված լինելու իրավունք: Եվրոպական մտածողության մեջ ձևավորված է միջոցը, գործիքը ինքնաբավ նպատակի վերածելու տենդենց: Դրա վառ օրինակն է աշխարհում տիրող տնտեսական իրավիճակը, տնտեսությունը որպես ինքնաբավ արժեք ընկալելը հանգեցրել է արժեքային կողմնորոշիչների տեղաշարժի, և գլխավոր դեր է ստանձնում նյութական հարստության հասնելու ձգտումը: Սակայն, ինչպես Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Վ. Շելով-Կովեդյաևն է տեղին նշում, «տնտեսապես հաջողակ եվրոպական երկրներում տնտեսությունը որպես գործիք չի գործում հասարակության վերարտադրության ոլորտում, ինչն ի վերջո կարող է հանգեցնել դրա կործանմանը»: Հարկ է հաշվի առնել, որ տնտեսական զարգացման վրա ազդում է ոչ միայն ինտելեկտուալ հզորությունը, նոր տեխնոլոգիաներ ստեղծելու ունակությունը, այլև բարոյական հիմքը, հոգևոր ուժը: «Առաջիկայում պետք է որոշվի մարդկության հիմնարար խնդիրը` ինչն է ավելի կարևոր, ոսկե հորթի պաշտամո՞ւնքը, թե՞ դարերով ավանդական կրոններում ամրագրված բարոյական կարգի արժեքները»,- ասում է ՌԴ պետդումայի պատգամավոր Ս.3ու. Գլազևը: Մեկ այլ հանրաճանաչ տնտեսագետ անհրաժեշտ է համարում փոխել տնտեսության աքսիոմատիկան. «Տնտեսական գործընթացները կարգավորող աքսիոմաներ պետք է դառնան բարոյական նորմերը, մեկ մարդու սեփականություն չի կարող լինել այն, ինչը մարդկային ձեռքերով չի ստեղծված»: