Հրաժարումն համացանցից


 

Իրանում անհուսալի են համարում համաշխարհային համացանցը: Եվ հնարավոր է, որ 2013-ին այս պետությունը լիովին հրաժարվի Ինտերնետից` անցում կատարելով ներքին ցանցին:

Ինչպես պարզաբանել է ԻԻՀ տեղեկատվության և հաղորդակցության նախարար Ռըզա Թակիպուրը` համացանցն անհուսալի է, իսկ դա վերահսկում են «մեկ կամ երկու երկիր»: Արդեն այս աշնանը Համաշխարհային ցանցից կանհետանան Իրանի նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական կայքերը (գրել է ՀըԽ-ն):

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներում արդեն ենթադրություն է հնչեցվել, որ պաշտոնական Թեհրանն այդ կերպ կամենում է կոծկել իր միջուկային ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2010 թ. Իրանի Բուշերի ԱԷԿ-ի դեմ գրոհել էր Stuxnet ցանցային որդը, և Իրանը հակերային այդ գրոհի համար մեղադրել էր Իսրայելին ու ԱՄՆ-ին: