Բարեփոխո՞ւմ, արդյոք


Բարեփոխումների ալիքը հասավ նաև թատրոնին, ու հանկարծ պարզվեց, որ թատրոնին հարկավոր չէ գեղարվեստական ղեկավար... Ցանկացած հաստատություն պետք է ունենա իր պատասխանատուն, սա պարզ է` «1+1» մաթեմատիկական ճշգրտությամբ: Նաև պարզ է, որ հաստատության բնականոն աշխատանքի պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է, ղեկավարը կամ կառավարիչը: Այս առումով խնդիր չկա. 2 թատրոններն էլ ունեն տնօրեններ: Սակայն տնօրենը զբաղված է ադմինիստրատիվ աշխատանքով, բայց հաստատ` ոչ խաղացանկային և թատերական քաղաքականությանը վերաբերող հարցերով: Ո՞վ է կատարելու գեղարվեստական ղեկավարի գործառույթը. այս գործը կարելի՞ է շատ հանգիստ վստահել ութ կամ տասը հոգուց բաղկացած ինչ-որ խորհրդի: Ավելին, մտավախություն է առաջանում, որ մի օր էլ խորհուրդը ավելորդ կդառնա: Եթե դա էլ երբևէ իրականություն դառա, ապա ստացվում է` պետական միջոցներով ինչ աղբ ուզում եք բեմադրեք: Պետությունը ոչ մի գնով չպետք է հրաժարվի պետական գաղափարախոսությունը տարածելու լավագույն ձևից: Արդյունավետ կլիներ, եթե ազգային գաղափարախոսությունը լրջորեն քարոզվեր նաև արվեստներից ամենաազդեցիկի` թատրոնի միջոցով: Այսօր թատերական զանազան խնդիրների կողքին պետք է դնենք նաև այս խնդիրը, այլապես թատերական բեմը կարող է ծառայել, դիցուք, ինչ-որ վնասակար գաղափարների քարոզին: Եթե թատրոն պետք չէ, ապա բոլոր հարցերն իրենց տեղն են ընկնում, եթե պետք է` պե°տք է ունենա գեղ. ղեկավար: Այս մտահոգությամբ էլ որոշեցինք զրուցել թատերական աշխարհում ճանաչված անհատների, արժեքներ ստեղծած արվեստագետների հետ` հուսալով, որ նրանց կարծիքն անտարբեր չի թողնի ոլորտի պատասխանատուներին