«ՇԻԻՆ ՇՈՂԻԿ»


Այսօր, ավելի քան երբևէ, առաջնային է մտածել հայրենասեր ու հայի անվանն արժանի սերունդ դաստիարակելու մասին£ Իսկ հայեցի դաստիարակության հարցում կարևոր է նաև հոգևոր կրթությունը£ Այն կրթադաստիարակչական ուղիների ողջ համակարգում հավասարազոր և գուցե ավելի զորեղ միջոց է` վաղվա քաղաքացուն հայրենասեր մեծացնելու գործում£ ¬ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու բազմաթիվ ծրագրեր են ուղղված երեխաների հոգևոր դաստիարակությանը£ 1992 թ.¬ից ՀԱԵ¬ի հովանավորությամբ բակային և հանգստի անվճար ճամբարներ են կազմակերպվում Հայաստանում£ Բակային ճամբարները կազմակերպվում են հանրապետության տարբեր քաղաքներում, իսկ հանգստի ճամբարներ` Շուշիում, Ախալքալաքում, Թբիլիսիում և Հանքավանում£ Վերջինը 2002 թ.¬ից ՀԱԸ¬ան կողմից կողմից սեփականաշնորհվել է և վերանվանվել «Շիին Շողիկ»,¬ պատմում է Անդրանիկ ՄԱՐԴՈՅԱՆԸ£ «Շիինը» այն ամերիկացի ընտանիքի ազգանունն է, որն աջակցել է ճամբարի կայացմանը£ «Շիին Շողիկ»¬ը վերջին 3 տարիներին ղեկավարում է Հայաստանի Ավետարան չական ընկերակցության քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն Ալբերտ ՓԱՅՏՅԱԸ£ Բաժինը զբաղվում է կրթական, դաստիարակչական, մշակութային հարցերով£ Բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում այս կառույցի կողմից. հանրապետությունում հիմնվել են 40 կենտրոններ, որտեղ շուրջ 6000 երեխաներ ամենատարբեր խմբակների են հաճախում. սովորում խեցեգործություն, ձեռագործություն, համակարգչային հմտություններ, զբաղվում են սպորտով, երգչախմբային արվեստով և այլն£ Երեխաները մասնակցում են մրցույթների, միջոցառումների, բեմադրությունների, իսկ առավել աչքի ընկնող սաները մեկնում են արտասահմանյան շրջագայությունների£ Ամեն տարի շուրջ 10.000 երեխա ՀԱԸ¬ան կողմից ստանում են նվերներ£ ՀԱԸ քրիստոնեական դաստիարակության բաժինը մեծ ուշադրություն է դարձնում քրիստոնեական տոներին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, որոնց իրենց մասնակցությունն են ունենում բազմաթիվ մանուկներ, պատանիներ, երիտասարդներ£ Այս բաժինը յուրաքանչյուր ճամբարից առաջ նաև նախապատրաստական երկարատև ակտիվ աշխատանքներ է իրականացնում. - Կազմակերպում ենք «Առաջնորդաց սեմինարներ», որտեղ բժշկական, հոգեբանական, մեթոդական կողմերով նախապատրաստում ենք այն երիտասարդներին, ովքեր պիտի աշխատեն ճամբարի երեխաների հետ£ Այդ աշխատանքներում փորձում ենք ներգարվել նաև բուհերի ուսանողներին£ Այս տարի արդեն 3 բուհերի ուսանողներ իրենց մանկավարժական պրակտիկան են անցկացնում մեզ մոտ,¬ հավելեց Ալ. Փայտյանը£¬ ՀԱԸ¬ի կազմակերպած ճամբարներում ներգրավվում են ՀՀ բոլոր մարզերի երեխաները` և° ՀԱԵ¬ի անդամները, և° կարիքավոր ընտանիքների երեխաները, ու նաև նրանք, ովքեր ցանկանում են£ Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում հանգստանում են տարբեր (8-13 տարեկան, 13-16 տարեկան, 17¬ից բարձր տարիքի) տարիքային խմբերի երեխաներ£ Յուրաքանչ յուր տարիքային խումբը ունի 4 հերթափոխ£ Ամեն հերթափոխում (յուրաքանչյուր 7 օրը մեկ, բարձր տարիքի երեխաների համար` յուրաքանչյուր 5 օրը մեկը) 170 երեխա է հանգստանում և ամեն հերթափոխի համար 55-60 ծառայող£ Ճամբարի առօրյան հագեցած է և բովանդակալից£ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակվում է առանձին ծրագիր£ - Ճամբարականների հետ աշխատում ենք ժամանակի պահանջներին համապատասխան, բայց քրիստոնեական անփոփոխ չափանիշներով,¬ նշեց Ալ. Փայտյանը,¬ Երեխաները զբաղվում են մարմնամարզությամբ, մասնակցում դահլիճային ծրագրերի, ինտելեկտուալ խաղերի, մրցույթների, Աստվածաշնչյան թեմաներով զրույցների, ունեն ազատ ժամեր, խաղի ժամեր£ Օրական երեք անգամ լիարժեք սնունդ են ստանում և քնից առաջ թեթև ուտելիք£ Ճամբար են հրավիրվում նաև էստրադային երգիչները, կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ£ 2001 ¬ից Ալբերտ Փայտյանի և Էմիլիա Օհանյանի ջանքերով ճամբարում ստեղծվել է նաև «Շողիկ» ՀԱԸ մանկապատանեկան հանդեսը, որը մանկական հոգևոր միակ ամսագիրն է Հայաստանում£ Ամսագիրը լույս է ընծայվում տարեկան 4 անգամ` I համարը նվիրվում է Սուրբ Ծննդյան տոներին, II¬ը` Սբ Հարության տոնին, III¬ը` ճամբարի առօրյային, IV¬ը` Թարգմանչաց տոնին£ Յուրաքանչյուր համար շատ բովանդակալից է. Աստվածաշնչյան թեմաներ, պատմական ակնարկներ, հետաքրքրաշարժ նյութեր հայ ականավոր մշակութային գործիչների մասին, հայ եկեղեցիների հիմնադրման մասին տեղեկություններ, խրատանի, առածանի, հանելուկներ, բարեկրթության կանոններ և վերջում պարտադիր 1 հոգևոր երգ£ Ճամբարականների առօրյան և ստեղծագործությունները ամսագրում նույնպես զետեղվում են£ Ամսագիրը անվճար բաժանվում է բոլոր ճամբարականներին թե° Հանքավանում, թե° մնացած ճամբարներում£ «Շողիկ»¬ը ունի ճանաչողական, տեղեկատվական, դաստիարակչական, կրթական մեծ նշանակություն£ Հիմնադիրները նշեցին, որ ամսագրի ստեղծումը երկու նպատակ է ունեցել. «Հայ երեխայի հոգում ամրացնել հայրենիք և հավատք առ Քրիստոս գաղափարները»£ Այս ճամբարում բոլորը մեծ նվիրումով աշխատում են մեկ նպատակի` արժանի Մարդ և քաղաքացի կրթելու համար£ «Մեր ազգի վաղվա օրն այս մանուկների, այս պատանիների ձեռքում է, և նրանց հայեցի ու քրիստոնյա դաստիարակելը մեր պարտականությունն է£ Հիշենք` «Գիրք Առակաց»¬ում ասված է. «Կրթեցեք մանուկը իր ճանապարհը նոր սկսած ժամանակից»,¬ նշեց ճամբարի տնօրեն Ալ. Փայտյանը£ Մաղթենք, որ շուտով իրականություն դառնա նաև «Շիին Շողիկ» ճամբարը բարեկարգելու, մասնաշենքերը վերանորոգելու անհրաժեշտ ծրագիրը£

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ