Ֆիլիպին չի սիրել երբեք


Կիրկորովից բաժանվելուց տարիներ հետո` Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ Ֆիլիպն իրեն երբեք դուր չի եկել: Ավելին, տղամարդու այդ` ինքնասիրահարված նարցիս, ինքնազմայլ տեսակը նրան վանում է: Այդուհանդերձ` ամուսնացել է ու հիմա ինքն իրեն հարցնում է`

-Եվ ի՞նչ էր կատարվում ուղեղիս հետ:

Այս խոստովանությունից հետո պարզ է դառնում, թե ինչու պաշտոնական ամուսնության 10 տարիների ընթացքում նրանք իրար հետ ապրել են ընդամենը մեկ տարի: Միմյանցից հեռանալուց հետո, Պրիմադոննային չկորցնելու համար, Ֆիլիպը հաճախ սպառնացել է ինքնասպան լինել: Ալլան էլ ասել է, թե Կիրկորովին ընդունում է որպես իր ավագ որդի, և փոփ-արքան իրականում եղել ու այսօր էլ նրա համար մնում է երեխա:

Պուգաչովային դուր չեն գալիս Ֆիլիպի բարձրագոչ հայտարարությունները, թե ցանկանում է, որ իր երկու երեխաները հարազատանան Գալկինի և Ալլայի երեխաների հետ: Այսուհանդերձ, Ֆիլյան շարունակում մտերիմ կապեր պահպանել Պրիմադոնայի ընտանիքի հետ և նրան գլխավոր հեղինակություն համարել: Օրինակ, չմեծացող այդ տղան որոշել է դիետա պահել միայն Ալլայի նախատինքից հետո:

Բայց արի ու տես, որ Ֆիլիպին լավագույնս ճանաչող Պուգաչովան իր հանդեպ նրա մեծարանքները ևս համարում է ոչ թե սիրո, այլ դարձյալ` ինքնասիրահարվածութ յան արտահայտություն: