Կիրկորովի երեխաներին դաստիարակում է նրանց հարազատ մայրը


Փոփ-արքայի տիտղոսն իրենը համարող Կիրկորովը երկրպագուներին հաճախ է ներկայացնում երեխաների` 3 տարեկան Մարտինի և 4-ամյա Ալլա-Վիկտորիայի լուսանկարները: Դրանց ներքո դրվող մակագրությունների հեղինակները մերթ ուրախանում են արտիստի համար, մի մասն էլ մտահոգվում է, որ մանկիկներն առանց մայր են մեծանում: Պարզվում է` վերջիններիս տրտմությունն անտեղի է:

Որքան էլ հայտարարվել և ի գիտություն է ընդունվել, թե երեխաները փոխնակ մորից են, ում անունը չի հրապարակվում, այդուհանդերձ, արդեն պարզ է դարձել, որ այդ մայրն ապրում է արտիստի տանը և դաստիարակում է իր հարազատ զավակներին:

- Երեխաներին պետք է դաստիարակեն նրանց ծնողները, այլ ոչ` դայակները: Այս առումով ես, երևի, հնաոճ եմ: Այդ պատճառով դաստիարակությամբ անմիջականորեն զբաղվում է երեխաներիս մայրը: Նա հանրային անձ չէ, չի սիրում ավելորդ ուշադրություն և բարձրաշխարհիկ իրարանցում, բայց մենք ունենք կարգին, լիարժեք ընտանիք,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում պատմել է Կիրկորովը:

Հարկ է նշել, որ երգիչն ինքն էլ ձգտում է իր ազատ ժամանակը երեխաների հետ անցկացնել, իսկ հյուրախաղերի մեկնելու դեպքում` շատ հաճախ է զանգահարում նրանց:

- Այո, օրվա ընթացքում ևս շուտ-շուտ եմ տուն զանգահարում: Նրանք կարոտում են, իհարկե, երբ երկար եմ բացակայում, բայց հասկանում են, որ հայրիկը պետք է աշխատի և փող վաստակի,- ասել է երգիչը: